«Փաստ». Տիգրան Մուկուչյանը «չի կարողանում բացել» sut.am–ը՝ ապօրինությունը բացահայտելու համար
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի ընտրական պրոցեսների համար պատասխանատու կառույցը՝ ԿԸՀ–ն, որևէ կերպ չի արձագանքել sut.am կայքի բացահայտմանը, որը զանգահարել է հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների՝ ներկայանալով «Հանրապետականի շտաբից» և հարցուփորձ արել հավաքագրվող ցուցակների մասին՝ աղաղակող խախտումներ բացահայտելով:
Երեկ «Փաստը» երկու անգամ զանգահարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Առաջին անգամ Մուկուչյանն ասաց, որ տեղյակ չէ հրապարակման մասին, իսկ երկրորդ անգամ հայտարարեց, թե չի կարողանում բացել կայքը, այն դեպքում, երբ տեղեկությունը տարածվել էր լրատվական գրեթե բոլոր կայքերով:
Նշենք, որ նախաձեռնության հեղինակները դիմել են հանրապետության բոլոր մարզերի և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող թվով 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրենների, որոնք մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին: Ընդամենը 22 տնօրեն է հերքել ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: