«Ժամանակ». Վարդան Պետրոսյանը կմեկնի Ֆրանսիա և չի վերադառնա
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
«Դերասան Վարդան Պետրոսյանը երեկ վերջնական ստացել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր որոշումը և արդեն իսկ հանգիստ կարող է տեղաշարժվել, դուրս գալ երկրից: Ըստ տեղեկությունների՝ Վարդան Պետրոսյանը այս որոշումից անմիջապես հետո կմեկնի Ֆրանսիա ու առնվազն մի քանի տարի Հայաստան չի վերադառնա: Նշենք, որ Պետրոսյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայում: «Վարդան Պետրոսյանի մշտական բնակության վայրը Ֆրանսիան է, Փարիզը, և բնական է, որ այս որոշումից հետո նա պետք է մեկնի Հայաստանից ու միանա իր ընտանիքին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։