Մերկելն ընդունել է Եվրամիության սխալներն ու կոչ արել կարգավորել դրանք
ԱՐԽԻՎԵվրամիությունը գործել է սխալներ, սակայն եկել է ժամանակը ավարտելու կիսատ թողածը, և դրա համար լավ հիմք կա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին իտալական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այցելել է Իտալիա Հռոմի պայմանագրի 60-ամյակի կապակցությամբ կայանալիք միջոցառումներին մասնակցելու նպատակով:
«Ներքին սահմանները բացելով' մենք չէինք մտածել արտաքին սահմանների ամրացման մասին: Միասնական արժույթ մտցնելով' մենք պատրաստ չէինք ճգնաժամի: Սակայն այս ամենը մենք կարգավորում ենք բանկային միության ու կայունության մեխանիզմների միջոցով: Կարևորն այն է, որ այս ամենն իրականացվի համերաշխության մթնոլորտում»,- նշել է Կանցլերը: Նրա կարծիքով' Եվրոպան կկարողանա միասնական պատասխան գտնել փախստականների հարցի առնչությամբ, երբ «ամեն ոք իր ներդրումն անի' ելնելով իր հնարավորություններից»: