Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի 

Թալան՝ Մանկավարժականում...

Վերլուծական

Մինչ հասարակության ուշադրությունը, միանգամայն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, սևեռված է քաղաքականության կողմն, ու բոլորը տարված են գլխավորապես մեկ իրողությամբ՝ ընտրություններով, հայաստանյան որոշ բուհեր, իսկ ավելի ճիշտ՝ բուհերի վայ ռեկտորներ, փորձում են օգտվել հարմար իրավիճակից ու ֆինանսական դիվիդենտներ քաղել: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, պարզվում է, կրքերը կրկին իրենց եռման աստիճանին են հասնում, ու կրկին ասպարեզ է իջնում ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն, ով այս անգամ էլ որոշել է պետական քննությունների վրա մի երկու կոպեկ փող բռնել:

ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրություն ստացվել են բազմաթիվ ահազանգեր Մանկավարժականի ուսանողներից ու դասախոսներից, ովքեր զոհ են դարձել բուհում տևական ժամանակ տարածված մի կեղեքման մեխանիզմի. բուհի ղեկավարությունն՝ անձամբ Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ, պետական քննությունները ծառայեցնում է սեփական հարստացմանը: Ավարտական կուրսերի ուսանողների զգալի մասին միանգամայն հանիրավի կերպով կտրում են ավարտական քննություններից, որպեսզի վերջիններս ստիպված լինեն վերաքննություն հանձնելու իրավունք ստանալու համար 100.000-ական դրամ գումար վճարեն համալսարանին: Ու հիմա փաստի առջև են կանգնած ոչ միայն բուհի ուսանողներն, ովքեր բացահայտորեն ենթարկվում են թալանի, այլև հենց դասախոսներն, ովքեր էլ բողոքում են, որ այդպիսով ստացվում է՝ իրենց աշխատանքը ջուրն է ընկնում, քանի որ, եթե ավարտական կուրսի ուսանողների զգալի մասը ավարտական քննություններից կտրվում է, ուրեմն՝ ստացվում է՝ իրենք՝ դասախոսներն, իրենց աշխատանքը թերի են կատարել ու բուհի ուսանողներին կրթելու փոխարեն՝ զուր տեղը ժամանակ են վատնել:

Այն, որ Մանկավարժականում ներդրված կոռուպցիոն մեխանիզմները երկար տարիների պատմություն ունեն, այն, որ այս համալսարանն, առանց որևիցե չափազանցության, Միրզախանյանի օրոք վերածվել է մի կատարյալ բարդակի, կարող է վկայել յուրաքանչյուր մեկն, ով խորքային առնչություն է ունեցել այս բուհի հետ: Այստեղ սահմանվել են խաղի այնպիսի կեղտոտ կանոններ, որպիսիք չկան և որևիցե հայաստանյան բուհում. սերունդների դարբնոց այս կրթօջախը, որը նախկինում միայն հպարտանալ կարող էր ունեցած բարի համբավով ու ժողովրդական վարկանշով, այսօր վերածվել է համընդհանուր պախարակման առարկայի. երևիթե յուրաքանչյուր ամիսը մեկ այստեղ մի յուրատեսակ կոռուպցիոն սկանդալի մասին ենք ականջալուր դառնում:

Հիմա հարց է ծագում՝ ո՞վ է այս ամենում մեղավորը՝ Միրզախանյա՞նը, թե՞ նրան հանդուրժողը: Երևիթե և՛ մեկը, և՛ մյուսը. հանդուրժել մեկին, ով ինքն իրենով իսկ կոռուպցիայի ու թալանի մարմնավորում է, կնշանակի՝ ողջունել այն խայտառակ գործելաոճը, որ որդեգրել է ռեկտորը: Ի՞նչ է, Միրզախանյանի մտավոր ընդունակություններն ու գիտական վաստակն այնքան տիտանական են, որ ուրիշ ոչ ոք չի՞ կարող նրա համապատասխան գործառույթներն իրականացնել, ինչո՞վ է հատկապես բացառիկ երկար տարիներ Մանկավարժականի հերն անիծող այս վայ ռեկտորը...

Բայց այս ամենն ընդամենը մեկ բանի մասին է վկայում. Հայաստանում կրթության՝ որպես բացարձակ արժեքի դերն ու նշանակությունը խիստ նսեմացված է այլևս, հավասարեցված հողին, իսկ կրթօջախներն էլ դարձել են սրա-նրա «դուքանը», ու միրզախանյաններն ինչպես ցանկանում, իրենց համար այնտեղից հաց են քամում՝ թքած ունենալով, թե այդ հաց քամելու պրոցեսն ինչպիսի անբարոյական որակներով է աչքի ընկնում:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)
Ամենադիտված