Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերքել է իր միջամտությունը Լիոնել Մեսսիի երկարատև որակազրկման հարցում:
Ավելի վաղ՝ լրագրող Գոնսա Ստուպենեգոն հայտարարել էր, որ Մարադոնան ազդել է ՖԻՖԱ-ի` Մեսիին 4 խաղով որակազրկելու որոշման վրա:
«Ոչ մի կապ չունեմ Մեսսիի նկատմամբ սանկցիաների կիերառման հետ, նույնիսկ՝ հակառակը: Միայն ցանկանում եմ, որ Արգենտինայի հավաքականը Աշխարհի 2018թ-ի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանա և շարունակի հաղթել», – Մարադոնայի խոսքը մեջբերում է Ole-ն:
Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականի դեմ հանդիպմանը մարցավարին վիրավորելու համար Լիոնել Մեսսին որակազրկվել է 4 խաղով և տուգանվել 9350 եվրոյով:
Արդյունքում ֆուտբոլիստը բաց կթողնի հավաքականի առաջիկա չորս պաշտոնական խաղերը: