Կնոջ կորստի և երեխաների դաստիարակության մասին Ֆերդինանդի հուզիչ պատմությունը (տեսանյութ)
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը նկարահանվել է BBC-ի վավերագրական ֆիլում` BBC «Being mom and dad» («Լինել մայր և հայր»):
Ֆիլմից հատված է հրապարակվել, որում Ֆերդինանդը պատմում է, թե որքան դժվար է երեխաներին միայնակ դաստիարակելը, առանց իր սիրելի կնոջ: Ֆուտբոլիստի կինը մահացել էր 2015թ-ին քաղցկեղից:
Ֆերդինանդը միայնակ է մեծացնում երեք երեխաներին` տասը տարեկան Լորենցոյին, ութ տարեկան Թեյթին և հինգ տարեկան Թիային:
Մանչեսթերյան թիմի խաղացողը չի հերքում, որ երբեմն դիմում է պրոֆեսիոնալ օգնության:
Երբ նրանք չեն խոսում, նստում և մտածում ես, թե ինչի մասին են նրանք մտածում, արդյոք երջանիկ են թե ոչ: Երեխաներիս համար լավագույն սցենարն եմ ուզում և միակ ճանապարը, կարծում եմ՝ հարցեր տալն է: Ինձ օգնություն է պետք և ես դա հասկանում եմ»,- նշել է ֆուտբոլիստը: