«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի ձեռք բերել Օզիլին ու Չեմբերլենին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դիտարկում է «Արսենալ»-ի ֆուտբոլիստներ Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենին և Մեսութ Օզիլին ձեռք բերելու տարբերակները: Այս մասին գրում է Goal. com-ը:
Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ուժեղացնել թիմի կենտրոնական գիծը, Չեմբերլենը տրանսֆերային գլխավոր նպատակներից է: Նշենք, որ Մոուրինյուն «Չելսի»-ում աշխատելու տարիներին ցանկացել է ֆուտբոլիստին տանել լոնդոնյան թիմ:
Չեմբերլենի պայմանագիրը «Արսենալ»-ի հետ ավարտվում է 2018թ-ին:
Մեսութ Օզիլի պայմանագիրը նույնպես ավարտվում է 2018թ-ին: Աղբյուրի տեղեկացմամբ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ կմերժի մանչեսթերցիների առաջարկը: