Սամվել Կարապետյանը գնեց Հրազդանի ՋԷԿ-ը
ՏնտեսությունՄարտի 29-ին նիստ է տեղի ունեցել Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովում: Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը գնել է Հրազդանի ՋԷԿ-ը:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին հարցը:
ՀԾԿՀ-ի կայքից տեղեկացանք՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը' Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունը 2015 թվականի ձեռք բերեց նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը: