ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Նախարարի «հանճարեղ» գաղափարը...

Վերլուծական

Վերջերս ՀՀԿ քարոզարշավներից մեկի ժամանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդես եկավ մշակույթի նախարությունը Գյումրի տեղափոխելու առաջարկով, վարչապետն էլ իր հերթին խոստացավ՝ հաղթանակի դեպքում ի կատար ածել այդ ծրագիրը: Այն, որ կառավարությունը որոշել է ինչ-որ կերպ բեռնաթափել Երեւանը, կարելի է համարել իրատեսական ցանկություն եւ նույնիսկ հնարավոր, քանի որ արդեն բավական խնդրահարույց է դառնում մարզերի դատարկումն ու Երեւանի ծանրաբեռնվածությունը, որն էլ իր հերթին առաջացնում է մարզաբնակների դժգոհությունն ու բողոքը:

Իհարկե, կառավարության այդ որոշումն ու գործնական քայլը կարելի է դիտել որպես ձայն կտրելու եւ աճող դժգոհությունները մեղմացնելու տարբերակ: Թերեւս սրանով գյումրեցիների սիրտը չես շահի, քանի որ այդ գերատեսչությունները Գյումրի տեղափոխելով՝ գյումրեցու կամ շիրակցու հանապազօրյա խնդիրները չեն լուծվի:

Կարծում եմ' նույնիսկ ընդհակառակը, առաջ կգա այլ մարզերի համապատասխան ենթակառույցների աշխատակիցների նախարարություն գնալ-գալու եւ նման այլ տեսակի խնդիրներ, իսկ տրանսպորտային փոխադրամիջոցներով Գյումրի գալն ու վերադառնալը ավելորդ ծախսեր կառաջացնեն նախարարության համար, չհաշված ժամանակի վատնումը: Դա միայն աշխատանքային անարդյունավետություն կառաջացնի:

Թերեւս, կառավարությունը ստիպված կլինի ավելացնել այս նախարարություններին հատկացված բյուջեն եւ, մյուս կողմից՝ գումարներ փոշիացնելու հնարավորություն կընձեռի նախարարներին եւ նրանց աշխատակազմին: Ի՞նչ կտա գյումրեցուն: Թերեւս մեկ-երկու աշխատատեղ եւ երեւի թե նվազագույն աշխատավարձից մի տասը հազար դրամ էլ պակաս աշխատավարձ:

Թեեւ չի կարելի բացառել, որ մեկ-երկու մշակույթի օջախներ վերակառուցվեն եւ նախարարություններին տրամադրվեն շենքեր, թերեւս դեռ հայտնի չեն, թե որ շենքերն են այդ պատվին արժանանալու, սակայն գոնե դրանք ինչ-որ հարդարում կամ վերանորոգում ունենան' համապատասխանելու նախարարությունների աշխատանքային պայմաններին. կարծում եմ' ընդամենը այդքանը:

Սա, փաստացի, ընդամենը կառավարության եւ իշխանությունների հերթական «գլուխազատելոցին» է, այն էլ՝ էժան կերպով:

Հարցն ավելի շատ կապված է կարծրատիպերի վերանայման հետ…

Հայ հասարակությունը համակերպվել է այն մտքի հետ, որ բոլոր նախարարությունները, պետական նշանակության կառույցները գտնվում են մայրաքաղաքում: Երեւանը վերածվել է քաղաք-պետության: Միաբևեռությունը խոչընդոտում է մարզերի բնականոն զարգացմանը…Մի պահ պատկերացնենք, որ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները տեղափոխվել են Գյումրի, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան, դա ի՞նչ կտա տվյալ նախարարություններին:

Գյումրին ունի սպորտային ու մշակութային մարդկային մեծ ներուժ, այն հումուսը, որից կարելի է ձեւավորել ամենակամային մարզիկին ու ամենազգայուն արվեստագետին: Ճիշտ քաղաքականության դեպքում մենք կտասնապատկենք ձեռքբերումները սպորտի, ինչպես նաեւ գեղանկարչության, երաժշտության, թատերական արվեստի բնագավառներում: Իսկ դրա համար հարկավոր է ենթակառուցվածքներ ստեղծել Գյումրիում:

Քաղաքը չունի պատկերասրահ, սպորտային դահլիճներ, ֆիլհարմոնիա: Թանգարանները հնաոճ են ու ֆիզիկապես մաշված: Միգուցե նախարարությունների տեղափոխումը կնպաստի՞ այս ամենի ստեղծմանը: Այլ խնդիր է, թե կուզենա՞ն հարգարժան նախարարությունների աշխատակիցներն իրենց հարմարավետ ու հանգիստ կյանքը փոխարինել ճանապարհների ու բազում խնդիրներ ունեցող քաղաքի դժվարին հեռանկարի հետ…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված