Հակոբյանը և Սարգսյանը մեկական միավորով են հետ առաջատարից
ՍպորտՇարժա քաղաքում շարունակվող «Շարժա Մասթերս» մրցաշարում կայացան 7-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 7-րդ տուրում գերազանցել է հնդիկ մրցակցին: Վլադիմիր Հակոբյանը կիսել է միավորը Հնդկաստանը ներկայացնող մարզիկի հետ, իսկ Էդուարդ Հակոբյանը հաղթանակ է տոնել:
Այս տուրից հետո Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանն ունեն 5-ական միավոր և առաջատարից հետ են մնում մեկ միավորով: Էդուարդ Հակոբյանն ունի 4 միավոր: