Վարչապետի հանձնարարականը՝ նախարարին
ՔաղաքականՀՀ Կառավարության՝ մարտի 30-ի նիստը մեկնարկեց 15 րոպե ուշացումով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը որևէ բացատրություն չներկայացրեց ուշացման վերաբերյալ և անցավ հանձնարարականներին:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ եռամսյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության վերաբերյալ ուղղված առաջարկություն: «Կառավարությանը հասցեագրված բողոքների մեծ մասը կապված է կառավարիչների աշխատանքում առկա բացթողումների և թերացումների հետ: Բողոքների պատճառ են դարձել նաև սնանկության բավական երկար գործընթացն, ինչպես նաև կառավարիչների կողմից թույլ տրված խախտումները»,-նշեց վարչապետը՝ հավելելով որ մինչ օրս Կառավարությունը չունի համապատասխան գործիքակազմ՝ նշված խնդիրների վրա ազդեու համար: Վարչապետն առաջարկեց Արդարադատության նախարարին՝ մշակել մեխանիզմներ՝ մինչև սնանկացման գործընթացի սկսումը, որն առավել արդյունավետ տարբերակ է:
«Տիկին Հովհաննիսյան, կխնդրեմ Ձեզ, որ այս հանձնարարականը կատարելիս կարողանաք բերել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ, որ այդ վիճակին չհասնենք»,-նախարարին դիմեց վարչապետը:
Անդրադառնալով հանձնարարականին՝ Արդարադատության նախարարը նշեց, որ նախորդ օրենսդրությամբ քայլեր ձեռնարկել են ներազդել սնանկության գործընթացի վրա, և այժմ այդ միջոցառումների շրջանակում կներառեն լրացուցիչ գործիքակազմեր:
Աղավնի Սուքիասյան