«Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Անգլիայի առաջնության ամենտրավմատիկ ակումբներն են
Սպորտ«Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Անգլիայի առաջնությունում վերջին վեց տարիներին ամենաշատ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներով ակումբներն են: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Ընդհանուր առմամբ, սկսած 2011/12 մրցաշրջանից՝ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով բաց են թողել 10 285 օր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները` 9600 օր:
Վերոնշյալ թիմերին հաջորդում են «Էվերթոն»-ը (8058), «Լիվերպուլ»-ը (8044) և «Տոտենհեմ»-ը (7625): Վնասվածքների պատճառով ամենաքիչը բաց են թողել «Չելսի»-ի ֆուտբոլիստները` 4559 օր:
Այս մրցաշրջանում վնասվածքի պատճառով ամենաշատ օրերը բաց են թողել «Սանդերլենդ»-ի խաղացողները (1761), իսկ ամենաքիչը` «Վեսթ Հեմ»-ի (389):
Ֆուտբոլիստների թվում ամենաշատը բաց է թողել «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Ջեկ Ուլիշերը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բորնմութ»-ում` 884 օր վերջին վեց մրցաշրջանում: