Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Շիրխանյանին սպանելու նպատակ կամ ցուցում կա՞. փաստաբանն անհանգստացած է

Իրավունք

Զինված խմբի գործով կալանավորված ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը գնալով վատանում է: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի վիճակն անընդհատ վատանում է: «Մենք արդեն հոգնել ենք այդ մասին խոսելուց: Եթե այն ժամանակ մենք պայքարում էինք, որպեսզի պարոն Շիրխանյանի առողջական վիճակը ավելի չվատանա, ապա այսօր պայքարում ենք նրա կյանքը փրկելու համար»,- ահազանգում է Ալումյանը: 

Նրա խոսքով՝ Վ. Շիրխանյանը քրեակատարողական հիմնարկում բուժում չի ստանում, այդ իսկ պատճառով առողջական վիճակն ավելի է վատացել: «Նա բուժում չի ստանում: Նրան 4 դեղ էին նշանակել Էրեբունի ԲԿ-ից դուրս գրելու ժամանակ, որից 2-ն ընդհանրապես չէին տալիս, 3-րդ դեղը բարեկամներն ու ազգականներն են տարել, որը վերջացել էր, իսկ մյուս դեղը ինչ-որ ճնշման դեղ է եղել, որ ստացել է, բայց դրա կարիքն առանձնապես չի ունեցել»,-ասաց փաստաբանը: 

Ալումյանի փոխանցմամբ՝ Շիրխանյանը պետք է գտնվեր 4 տարբեր պրոֆիլների բժիշկների հսկողության տակ, սակայն այդ բժիշկներից ոչ մեկը չէր եկել նրան տեսակցության. «Սկսեցինք բողոքել, նոր՝ ձևական եկան հիվանդանոց»: 

Մեր հարցին՝ այս ամենը դիտավորյա՞լ է արվում, Ալումյանը դրական պատասխան տվեց: «Այո՛: Ես արդեն գալիս եմ այն եզրակացության, որ նպատակ կա այնպես անել, որ Վահան Շիրխանյանը հնարավորին չափ... չեմ ուզում բառեր կիրառել, ինչ-որ մեկին մեղադրել սպանության նախապատրաստման մեջ, բայց երբ մարդիկ տեսնում են, որ այս ամենի վերջը մահն է ու ոչինչ չեն ձեռնարկում, չեմ կարողանում հասկանալ՝ ուրիշ ինչ կերպ կարելի է որակել նրանց գործողությունները»,- շեշտեց մեր զրուցակիցը: 

Հայկ Ալումյանը հատուկ շեշտեց՝ Վահան Շիրխանյանին հիվանդանոցից դուրս գրելուց հետո տեղափոխել են ՔԿՀ-ի ամենավատ ու խոնավ խուցը: «Ճիշտ է, մնացած խցերն էլ մի բան չեն, բայց ընտրել են ամենավատ ու խոնավ խուցը: Ինչո՞ւ են արել նման բան: Այնտեղ առողջ մարդը մի քանի օրում հիվանդություններ կստանա: Ինչո՞ւ են տարել այդ խուցը, եթե նրանց նպատակը Շիրխանյանին սպանելը չէ կամ եթե իրենք այդպիսի ցուցում չունեն: Ինչո՞ւ են այդ մարդուն այդքան ծանր վիճակում տեղափոխել կոնկրետ այդ խուցը»,-բավական վրդովված ներկայացրեց փաստաբանը: Նրա բարձրացրած այս հարցերին ՔԿՀ-ից կամ այլ համապատասխան կառույցից որևէ պատասխան չեն տվել: 

«Ես բողոքներ եմ գրել, չեն պատասխանում: Եթե իրենց նպատակը սպանելը չէ, ինչո՞ւ են նման բաներ անում: Ես ուզում եմ այդ հարցի տրամաբանական պատասխանը ստանալ, ոչ թե կիսատ-պռատ, ոչինչ չասող պատասխաններ»,- հարցադրում արեց Ալումյանը: 

Հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, պաշտպանը պատասխանեց, որ բողոքներ են ուղարկում տարբեր տեղեր, ներկայացնում իրավիճակը: «Ի՞նչ անենք: Ինքնահրկիզմա՞ն դիմեմ, հացադո՞ւլ հայտարարեմ, չեմ հասկանում: Մենք բողոքներ ենք գրում, հիմնավորված միջնորդություններ ենք ներկայացնում, փաստաթղթեր ենք պահանջում, որոնք մեզ չեն տրամադրվում: Եվրոպական դատարան, գիտեք՝ արդեն դիմել են փաստաբանները: Այստեղից էլ ես իրենց անընդհատ տեղեկատվություն եմ տալիս, թե ինչ վիճակ է»,- եզրափակեց իր խոսքը Շիրխանյանի փաստաբանը: 

Նշենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ: 

Ի դեպ՝ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» դեպքը, կարծես թե կրկնվում է, քանի որ վերջինս նույնպես գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի էին: Իրավապահ համակարգի, միգուցե, դիտավորյալ անուշադրության հետևանքը եղավ այն, որ «Հաց բերողը» հիվանդանոցում, ուշացած վիրահատությունից հետո՝ մահացավ:

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել
Ամենադիտված