ԿԲ-ն պարզաբանում է տարածել ապրիլի 1-ը գործառնական օր հայտարարելու առնչությամբ
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 2017 թ. ապրիլի 1-ին բանկային համակարգը սպասարկելու է բացառապես ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: