Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Արտակարգ ՊատահարԱպրիլի 1-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Տառերի պուրակ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները «Տառերի Պուրակ»-Ամբերդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի 94 CC 900 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):