Նորարարություն համարվող տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ լինում են բազմաթիվ տեղամասերում
Քաղաքական«Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում ընտրական տեղամասերում, արձանագրել է, որ Եղվարդում գտնվող 27/6 ընտրատեղամսում տեխնիկական սարքի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Նմանատիպ խնդիր է առաջացել նաև Դավթաշենում գտնվող թիվ 5/1 և Նորաշենում գտնվող 38/46 ընտրատեղամասերում: Դիտորդներն արձանագրել են նաև քվեարկության գաղտնիության խախտումներ, ընտրական տեղամասերի ոչ ճիշտ կահավորումներ և այլն: Պետք է նշել, որ նորարարություն համարվող տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ լինում են բազմաթիվ տեղամասերում: