Նոր Հաճնի ընտրատեղամասերից մեկում ընտրություններին մասնակցության կրկնակի գրանցման փորձ է արձանագրվել
ԻրավունքԿոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 28/3 ընտրատեղամասում ժամը 10.18-ին գրանցվել է 1961 թ. ծնված, Նոր Հաճնի բնակիչ Է. Ս.-ի կողմից ԱԺ ընտրությունների մասնակցության կրկնակի գրանցման փորձ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Է. Ս.-ն հրավիրվել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: