Ահազանգ. Դիլիջանի թունելում բեռնատար մեքենա է այրվում
Արտակարգ ՊատահարԱպրիլի 2-ին, ժամը 14:29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար մեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: