«Գոհ եմ, կուսակցությունն առաջադիմել ա». Շմայս
ՔաղաքականԱրմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրական տարածքում, նախնական տվյալով, Առաքել Մովսիսյանը, ով հայտնի է Շմայս մականվամբ, էապես զիջում է ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված մրցակիցներին (6716 ձայն)։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները:
«Ամեն ինչ նորմալ ա, կուսակցությունը առաջադիմել ա, ուրի՞շ»,- ասաց նա:
Գո՞հ է արդյունքներից հարցին ի պատասխան՝ նշեց. «Գոհ եմ, կուսակցությունն առաջադիմել ա»:
Դիտարկմանը՝ թիվ 6 ընտրական տարածքում ինքը պարտություն է կրել, Առաքել Մովսիսյանն ընդգծեց. «Նման բաների մասին չենք խոսում, կուսակցության մասին ենք խոսում, վերջացա՛վ»:
Նշենք, որ Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրական տարածքում, նախնական տվյալով, ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է Սեյրան Սարոյանը՝ 21.933 ձայն։
Սոնա Հարությունյան