Թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը հավաքել է 42 հազար 472, ՀԿԿ-ի թեկնածուն՝ 15 ձայն

2017-04-03 14:35:01

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածուների ստացած քվեների քանակը.

Թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Երեւանի Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները, ըստ նախնական տվյալների, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված ռեյտինգային թեկնածուների առաջատար եռյակն այսպիսի դասավորություն ունի.

Ալեքսանյան Սամվել Լիմինդրի - 42472

Հովհաննիսյան Արաիկ Ռաֆայելի  - 19710 

Նահապետյան Կորյուն Գառնիկի - 1046

Այս ընտատարածքում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ քվեները ստացել է  Հարություն Ղարագյոզյանը՝ հավաքելով  8483 ձայն:

ԵԼՔ դաշինքից առաջադրված պատգամավորության վարկանիշային թեկնածու Արարատ Միրզոյանը ստացել է 3999 քաղաքացու վստահության քվե:

Ամենանվազ թիվը ՀԿԿ-ից, որպես ռեյտինգային թեկնածու՝ հավաքել է Յուրիկ Մելիքյանը՝ 15 ձայն:

Դիտվել է 4637 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը