Թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, ՀՀԿ-ն առաջադրել է 7 թեկնածու: Նրանց թվում է «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգորի Ավալյանը, ով ստացել է 17.113 ձայն:
«Հանրապետական» կուսակցության մեկ այլ ռեյտինգային թեկնածու՝ Հակոբ Հակոբյանը, հավաքել է 8090 ձայն:
Տավուշի մարզում զգալի թվով քվեներ են հավաքել «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածուները:
Այստեղ առաջադրել է 7 պատգամավորի թեկնածու, որոնցից առաջատարը Վարուժան Բաբաջանյանն է՝ ստացած 5016 քվեներով:
Նույն դաշինքի մեկ այլ թեկնածու՝ Արմեն Խառատյանը, այս մարզում ստացել է մեծ թվով քվեներ, նա 4500 ձայնով հաջորդում է Վարուժան Բաբաջանյանին: