00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)«Բարսելոնա»-ն հաղթեց, Պիկեն հեռացվեց դաշտից (տեսանյութ)Կարեն Կարապետյանը՝ թանկացումների մասին (տեսանյութ)Գերմանացիներն՝ ընդդեմ մուսուլմաններիԹուրքական լոլիկի հարցը լուծվեցՍերժ Թանգյանը մարտահրավեր է հայտարարելՌեկտորի հերթական դեմագոգիան․․․Ռոնալդուն շրջանցեց ՌաուլինՕրհան Փամուք. «Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր»

Հայաստանի նոր՝ դե-ֆակտո իշխանությունը եթե վերանայումներ չկատարի, կտապալվի թե՛ ինքը, թե՛ երկիրը վերջնականապես կկործանի. Արման Մելիքյան

ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: 

-Պարոն Մելիքյան, նախ կխնդրեի՝ Ձեր գնահատականը հնչեցնեիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Սպասելի՞ էր նման արդյունքը։

-Այդ արդյունքը և՛ սպասելի էր, և՛ կանխատեսված՝ դեռ չորս տարի առաջ: Բանն այն է, որ հասարակական-քաղաքական գործընթացները միանգամայն որոշակի օրինաչափությունների հիման վրա են զարգանում և այդ օրինաչափությունների ու կոնկրետ քաղաքական միջավայրի իմացությունը թույլ է տալիս ճշգրիտ կանխատեսումներ անել: 2013 փետրվարի 10-ին ես հրապարակեցի «Մեր ընտրություններին հաջորդելիք հետոն» հոդվածը, որում ՀՀ-ում ծավալվող ներքաղաքական գործընթացների ապագայի վերաբերյալ գրվածը ապրիլի 2-ին իրականություն դարձավ: Հայաստանում ուղղորդված կերպով ձևավորվում է մի նոր քաղաքական իրողություն, որի հիմնական բնութագրիչը կառավարող վերնախավի կողմից կառուցվածքային տեսանկյունից տեսականորեն գործունակ իշխանական բուրգի ձևաչափի հաստատումն է... 

-Այս ընտրությունները ի՞նչ կփոխեն Հայաստանում՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության իմաստով։

-Չօգտագործենք «ընտրություններ» եզրույթը: Մեր կառավարող վերնախավը դեռ այնչափ չի աճել, որպեսզի ունակ լինի սեփական վերարտադրությունը մրցակցային, ազատ և թափանցիկ ընտրական գործընթացի միջոցով ապահովել: Ներքաղաքական տեսանկյունից՝ կարող ենք ասել, որ իշխանական լծակները հետայսու պատկանելու են նաև երկրի ֆինանսա-տնտեսական ներուժն ու լծակները յուրացրած երեք քաղաքական ուժերին, ինչը բնական ընթացք է և բնորոշ է աշխարհի պետությունների գերակշիռ մասին: Այսինքն, կարող ենք ասել, որ Հայաստանում տեղի ունեցավ փողի և իշխանության վերջնական սերտաճում ու եթե այդ երկուսը կարողանան նաև ազգային իրական մտավոր-մասնագիտական ներուժը դարձնել պետական կառավարման համակարգի երրորդ հենասյունը, ապա հնարավոր կլինի խոսել կայացած և միջազգային հարաբերությունների համատեքստում միանգամայն գործունակ հայկական պետության մասին: Առայժմ, սակայն, գործող իշխանության վարքագծում այդ երրորդ հիմնատարրի բացառիկ անհրաժեշտության համարժեք ընկալումն ապացուցող մղումները չեն նշմարվում, ինչն առաջին հերթին բացասաբար է դրսևորվելու երկրի արտաքին քաղաքականության ոլորտում:

-Գալով Արցախի թեմային. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե արցախյան հակամարտության կարգավորումը կախված է երկու կողմերի՝ ՀՀ-Ադրբեջան, փոխզիջումային որոշումներ կայացնելու պատրաստակամությունից։ Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը՝ Ձեր կարծիքով։

-Կարծում եմ, որ պարոն Լավրովը դեռևս ակնարկում է «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի վրա հիմնված կարգավորման՝ մեզ համար բացարձակապես անընդունելի տարբերակը: Այդ տարբերակն անընդունելի է հատկապես այն պատճառով, որ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու փոխարեն, հաստատելու է մեզ համար աշխարհաքաղաքական ու ռազմական տեսանկյունից խիստ անբարենպաստ նոր ստատուս-քվոյի իրավիճակ, որի ճակատագիրը կախված կլինի նաև ոչ թե մեր սեփական կամքից, այլ օտար զինուժի քմահաճույքներից:

-Ըստ Ձեզ՝ արդյո՞ք նախ հարկավոր չէ Արցախը վերադարձնել բանակցային սեղան, ապա նոր՝ խոսել փոխզիջումային որոշումների մասին։ Դա հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում։

-Նախ, հարկավոր է փոխել հայկական կողմերի բանակցային փիլիսոփայությունն ու փաստարկային բազան ու միայն դրանից հետո որոշել, թե պաշտոնական Ստեփանակերտի առանձին քաղաքական դերակատարումն ինչպիսին պետք է լինի: Ներկայիս բանակցային օրակարգի պահպանման պարագայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչները գործընթացի մասնակից կարող են դարձվել միայն նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում կիսաինքնավար վարչական միավոր դառնալու վերաբերյալ իրենց համաձայնությունը հավաստելու համար:

-Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ի՞նչ ազդեցություն կունենան արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

-Ստիպված եմ արձանագրել, որ առաջիկայում ՀՀ գործող իշխանությունը ներկայացված է լինելու հողատու քաղաքական ուժ հանդիսացող ՀՀԿ-ով, ինչը վտանգավոր է: Լավ է այն, որ, իմ համոզմամբ, այդ ուժն այս անգամ էլ հիմնովին տապալեց ընտրական գործընթացը, դիմեց տարաբնույթ խարդախությունների և չկարողացավ իր համար անչափ ցանկալի լեգիտիմությունը ձեռք բերել: Իսկ դա նշանակում է, որ իր կողմից ընդունված բոլոր որոշումները կարող են ապօրինի ու հակապետական որակվել և ժողովրդի օրինական դիմադրությանն արժանանալ: Այս պահի դրությամբ ևս, ինչպես դա նաև մինչ այժմ է եղել՝ իշխանությունն, իրավական տեսանկյունից, կարելի է նեղ բյուրոկրատական խմբավորման կողմից բռնազավթված համարել: Կեղծված ընտրությունների գինը գործող իշխանության համար միշտ էլ սա է լինելու:

-Ի՞նչ եք կարծում, պաշտոնական Երևանի դիրքորոշումը կփոխվի՞ ԱԺ ընտրություններից հետո. կկարծրանա՞, թե՞ ավելի զիջողական կդառնա։

-Դա կախված է լինելու ոչ միայն կոնկրետ երևանյան իշխանական թիմի, այլև հայաստանյան ու արցախյան այլ քաղաքական դերակատարների և, առհասարակ, հայ հանրության պահվածքից: Այս առումով՝ շատ կարևոր են լինելու նաև տարածաշրջանում հատուկ շահեր և ազդեցության տարաբնույթ լծակներ ունեցող շահագրգիռ օտար պետությունների քաղաքական մոտեցումներն ու պահանջները: Մի բան հաստատ է՝ Հայաստանի նոր՝ դե-ֆակտո իշխանությունը երկրի անվտանգությունն ու զարգացման հեռանկարներն ապահովելու համար պետք է լրջագույն վերանայումներ կատարի սեփական քաղաքական մտածողության ողջ տիրույթում: Հակառակ պարագայում՝ թե՛ ինքը կտապալվի, թե՛ երկիրը վերջնականապես կկործանի:

-Ըստ Ձեզ, ընտրությունների արդյունքները համապատասխանո՞ւմ են հանրության շրջանում իշխող տրամադրություններին։

-Նորից կրկնեմ՝ եղածն ընտրություն համարել չեմ կարող: Եթե անգամ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր իր պաշտոնական կայքի միջոցով միտումնավոր կերպով համառորեն միջազգային դիտորդներին ու ՀՀ քաղաքացիներին հասցեագրված ապատեղեկատվություն հրամցնում ու չցանկացավ այն հեռացնել անգամ իրեն հրապարակավ ուղղված հորդորներից հետո, ապա պարզ է, որ խնդիր է դրված եղել՝ ամեն գնով ապահովելու ՀՀԿ-ի այս ամոթալի «ջախջախիչ» հաղթանակը: Ապահովեցին, բայց կրկին հայտնվեցին լեգիտիմությունից զուրկ վիճակում: Իսկ հանրության մասով՝ մի բան գիտեմ հաստատ՝ մարդիկ Հայաստանի գործող իշխանություններին ատում են:

-Ի՞նչ եք կարծում, ԱԺ ընտրություններին կհաջորդե՞ն հետընտրական պրոցեսներ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս դա կանդրադառնա խնդրի կարգավորման վրա։

-Այս պահին ժողովրդական բողոքների ալիք՝ դժվար թե բարձրանա. չկա ասպարեզում այն քաղաքական ուժը, որն ի զորու կլինի մարդկանց փողոց հանել և բռնի իշխանափոխություն իրականացնել: Այդուհանդերձ, մի քանի ամիս անց՝ այդ համազգային ընդվզման հեղեղը կարող է հորդալ ու եթե այդպես լինի՝ դրա հետևանքները շատ ծանր կնստեն բոլորիս վրա:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

դիտվել է 1483 անգամ

Լրահոս
19 Հոկ
Ձյուդոյի ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հրամանը ցնցեց աշխարհըՀնդկաստանում նորածին աղջկան փրկել են աղբանոցում մրջյունների կեր դառնալուցՌիհաննան խոստովանում էՉեմպիոնների լիգա. օրվա արդյունքներըԱզատվել է Վլադիմիր Գասպարյանի հրամանով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)«Բարսելոնա»-ն հաղթեց, Պիկեն հեռացվեց դաշտից (տեսանյութ)Կարեն Կարապետյանը՝ թանկացումների մասին (տեսանյութ)Գերմանացիներն՝ ընդդեմ մուսուլմաններիԻնչպե՞ս Հայաստանը հրաժարվեց Լևոն ՀայրապետյանիցՄահամերձ շիմպանզեի արձագանքը իր երկար տարիների խնամակալին տեսնելիս (տեսանյութ)Թուրքական լոլիկի հարցը լուծվեցՍերժ Թանգյանը մարտահրավեր է հայտարարելԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վիզային ճգնաժամը կարգավորելու բանակցությունները դրական են անցելՌեկտորի հերթական դեմագոգիան․․․Ռոնալդուն շրջանցեց ՌաուլինՕրհան Փամուք. «Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր»Սոբչակը` ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասինԽոշոր ավտովթար Երևանում. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՊՆ աշխատակիցներՎարչապետի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Կումայրի պատմական կենտրոնի Ռուսթավելի փողոցը Իրականության զգացումը կորցրած նախարարը․․․Ուժգորոդում սպանված հայ ձեռնարկատիրոջ վրա կրակել է նրա նախկին հայ գործընկերը. tert.amԻրանը չի ծրագրում դուրս գալ միջուկային գործարքիցԱրագածոտնի մարզի 2 դպրոցների տնօրենների կատարած չարաշահումների փաստով քրգործեր են հարուցվելՍտամբուլի փողոցներից մեկը կկոչվի այս հայի անունովԱՄՆ-ի հայկական լոբբին բացահայտում է գաղտնիքներըԵվրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն արմատների խորությունը մտահոգիչՆոր կամուրջ՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանինՎարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)Չինացին հրաշքով է փրկվել ավտոմեքենայի վրա վերամբարձ կռունկի ընկնելուց հետոՌոնալդուն երգում է Չեմպիոնների լիգայի օրհներգը (տեսանյութ)Թերսնուցվող մարդկանց թիվը հասել է 815 միլիոնիՃապոնացի գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են քարայր, որտեղ կարելի է հետազոտական բազա տեղավորելՊաշտպանների լավագույն գոլերը (տեսանյութ)Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակըԿաննում կայացել է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան Հայաստանի Մ-19 տ. աղջիկների հավաքականը պարտվեց ՇոտլանդիայիցՀայտնի է դարձել «Աստղային պատերազմների» հերոսի՝ Հան Սոլոյի մասին ֆիլմի անվանումըՊեկինում բացվել է Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարըԹուրքիան բարդություններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցումՈ՞ւր է կորել Աշոտ Մանուկյանը...Ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» համաշխարհային ռեկորդ է սահմանելԱԺ հանձնաժողովը հետաձգեց Գեղամյանի և Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումըԼոռիում ամուսինը դանակահարել է իր 54-ամյա կնոջըՀՀԿ-ի ինչի՞ն է պետք այսքան աղբը...Գևորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լիսաբոնում (լուսանկար)Մոսկվայում տաքսու հայազգի վարորդը թունավորել է ուղևորներին և թալանել նրանց Դանիան վաղաժամկետ դադարեցնում է Թեղուտի հանքին տրված վարկըԵվրոպացիները փակե՞լ են տալիս հայկական ատոմակայանը
Ամենադիտված
Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)Համացանցում հայտնվել է մերկ ռուս աղջկա մահվան պահը ֆիքսած տեսանյութը «ՉԻ»․ Սերժ Սարգսյանին Սոչիում դիմավորողների մեջ է եղել հայտնի հեղինակություն ՌոբսոնըՀանդիպումն ավարտվեց ժպիտով (լուսանկարներ)Անունը դրեք «Դրսից եկած, հայերեն չխոսողների ձայնը». այս ի՞նչ է կատարվումՀերթական մերկ կինը՝ մոսկովյան փողոցում (տեսանյութ)Հայկական ֆուտբոլի հոգեհանգիստը...Լիլի Մորտոն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով հետույքը (լուսանկարներ)Անի Երանյանի ու Խորեն Լևոնյանի կրքոտ համբույրը (տեսանյութ)Ուշագրավ մանրամասներ Մոսկվայի կենտրոնում 38-ամյա հայ տղամարդու սպանությունից (տեսանյութեր)
Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումԼիլի Մորտոն՝ առանց ներքնազգեստ (լուսանկար) Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակը«ՉԻ»․ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը համարվում է ոստիկանության անձնական օգտագործման «օրենքով գողը»Սկանդալային Անահիտ Հարությունյանը՝ ամբողջովին մերկ (լուսանկարներ)
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը