Հերմինե Նաղդալյանի որդին Չինաստանում պաշտոն է ստացել

2017-04-05 14:04:32

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին՝ Հրանտ Աբաջյանը, պաշտոն է ստացել:

Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-11-րդ կետերը՝

Հրանտ Աբաջյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»։

Նշենք, որ կառավարությունում բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում նաև Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը: Վերջինիս վստահված է կառավարության գործերի կառավարչի պաշտոնը:

Դիտվել է 1413 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը