ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Էրդողանը շնորհավորել է Պուտինին 

Ալիևը պատրաստվում է պատերազմի...

Վերլուծական

Երբ Թրամփը հռչակվեց ԱՄՆ նախագահ, շատերի մոտ հույս արթնացավ, որ նոր նախագահի օրոք, ով իր քաղաքական քարոզչությունը կառուցում էր 2 հիմնական թեզերի վրա՝ բարեկամություն Ռուսաստանի հետ ու ներքին բարեփոխումներ, ծայրաստիճան լարված ռուս-ամերիկյան հարաբերությունները հնարավոր կլինի կարճ ժամանակում դուրս բերել ճգնաժամային վիճակից ու տեղափոխել շատ ավելի կառուցողական ուղի: Պետք է խոստովանել, որ առնվազն Թրամփի նախագահության սկզբնական շրջանում այդ հույսերը կարծես արդարանում էին, ու տպավորություն էր ստեղծվել, թե գերտերությունները միմյանց հետ լեզու են գտնում: Ի դեպ՝ վերջին հանգամանքը անասելիորեն կարևոր պայման է աշխարհի այս կամ այն տարածաշրջանում խաղաղությունը չխախտելու, հնարավոր լարումները կասեցնելու, աշխարհը խաղաղ պահելու համար:

Դատելով Սիրիայում Վաշինգտոնի գործողություններից՝ կարող ենք ասել, որ խաղաղասիրական բոլոր հույսերն ապարդյուն են եղել. Վաշինգոտնը, գտնելով «հարգելի» պատճառներ, ձեռնամուխ է եղել Սիրիայի ռմբակոծմանը: Սրան զուգահեռ էլ Էրդողանն է իր բացահայտ աջակցությունը հայտնել ԱՄՆ-ին՝ խոստանալով օգնել ու օժանդակել: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա այնտեղից ստացվող ազդանշաններն առավել քան տագնապալի են. նախ՝ պաշտոնական Մոսկվան կտրականապես անընդունելի է համարել ԱՄՆ ռմբակոծություններն՝ ընդդեմ Սիրիայի, ապա կասեցրել Սիրիայում դեպքերի կանխման և թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագիրը: Մի խոսքով՝ միջազգային հարաբերություններում իրավիճակը մոտենում է կրիտիկականին, ինչը նշանակում է մեկ բան՝ Անդրկովկասում պայթյունավտանգ իրավիճակը սրվելու միանգամայն իրական շանսեր ունի:

Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Ալիևը ապրիլի 6-ին հրամանագիր է ստորագրել ռազմական դրության մասին Միլլի մեջլիսում փետրվարի 14-ին ընդունված նոր օրենքը եռամսյա ժամկետում իրագործելու մասին: 1994 թվականին Ռազմական դրության մասին ընդունված օրենքում փետրվարին կատարված փոփոխություններով՝ կոշտ սահմանափակումներ են նախատեսված մամուլի, խոսքի ազատության, քաղաքացիական իրավունքների հարցերում: Կարճ ասած՝ Ադրբեջանը ներքին պատրաստություններ է տեսնում ռազմական նոր արկածախնդրության դիմելու համար: Վերջինս ամենևին էլ անիրատեսական չի թվում, մանավանդ եթե հաշվի առնենք այդ երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտն ու մի քանի օր հետո նախատեսվող ցույցերը. Ալիևի համար սովորական պրակտիկա է՝ ներքին խնդիրները մոռացության տալու նպատակով արտաքին պրոբլեմներ ստեղծելը:

Ակնհայտ է, որ եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները չհաջողվի առաջիկայում դուրս բերել լարված վիճակից, եթե այս ամենի կոնտեքստում կրկին սրվեն ռուս-թուրքական հարաբերությունները, եթե Արևմուտքը Ռուսաստանին ճնշելու նպատակով կրկին որոշի գործի դնել անդրկովկասյան խաղաքարտն, ապա մեր տարածաշրջանին լավ օրեր չեն սպասվում: Ի դեպ՝ անկասկած է, որ այս ամենը կապված է նաև օրերս Ռուսաստանում տեղի ունեցած տեռորիստական ակտերի հետ, որոնք հստակ ուղերձ էին Մոսկվային առ այն, որ դեռ վաղ է տոնել հաղթանակ, ու ամեն բան դեռևս առջևում է: Եթե Արևմուտքում մտադրությունները լուրջ են՝ կապված Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու հետ, ապա անկասկած է, որ արցախյան նոր պատերազմի հավանականությունը գրեթե հարյուր տոկոսանոց է: Բայց, վստահաբար, նոր պատերազմը շատ ավելի հուժկու է ստացվելու, քան ապրիլյանն էր, քանի որ այս պարագայում խաղի մեջ կարող են մտնել նաև Կովկասում բուն դրած ծայրահեղ իսլամիստները, ինչն ուղղակիորեն հարված կլինի ՌԴ շահերին ու անվտանգությանը. հակամարտությունը կարող է վերաճել տարածաշրջանայինի:

Թե ինչ կլինի մոտ ապագայում, ցույց կտան առաջիկա ամիսները, բայց որ Անդրկովկասում իրավիճակը կարող է դուրս գալ Մոսկվայի վերահսկողությունից ու վերածվել վերջինիս համար իսկական ճահճի, անկասկած է: Ալիևը սրում է բեղերը...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ ԱլիևԳորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Տավուշում տեղի ունեցած հանդիպումից․ «Ազատություն» (տեսանյութ)
Ամենադիտված