Եգիպտոսում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն եկեղեցու մուտքի մոտ

2017-04-09 18:37:38

Եգիպտական Ալեքսանդիրա քաղաքի եկեղեցիներից մեկի մուտքի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է երկու և վնասվածքներ ստացել 21 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը' հղում անելով տեղական հեռուստաընկերությանը:

Bashayer թերթը մանրամասնում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Աղբյուրի տվյալների համաձայն' նա պայթեցրել է ռումբն այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նրա մուտքը շինություն:

Նշվում է, որ առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Դիտվել է 730 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը