00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եվրոպայի լիգա. օրվա արդյունքները և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած թիմերը (տեսանյութ)«Արսենալ»-ը պարտվեց, սակայն դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)«Արսենալ»-ի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)«Ալաշկերտ»-ի նորեկի գեղեցիկ գոլերը՝ «Ամկար»-ում (տեսանյութ) «Ռեալ»-ը առանց Ռոնալդուի չի պարտվում 18 անընդմեջ (տեսանյութ)Յանա Եգորյանը ուժերը փորձել է սնոուբորդում (տեսանյութ)Կարեն Խաչանովը քառորդ եզրափակչում էՍերժ Սարգսյանն այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն (լուսանկարներ)Օլիմպիական խաղեր Գերմանիայի հավաքականը ոսկե մեդալների քանակով անձնական ռեկորդ սահմանեցՉինաստանում թաղման ժամանակ ստրիպտիզը կարգելվի (տեսանյութ)

Փոխզիջումների մասին խոսում են միայն Երևանում, արտաբերեք այդ բառը Բաքվում և ձեզ կբզկտեն. Հայկ Մարտիրոսյան

 

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է ԱՄՆ–ում բնակվող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

-Պարո՛ն Մարտիրոսյան, նախ կխնդրեի՝ Ձեր գնահատականը տալ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման արդյունքը։

-Հերթական կեղծված ընտրություններն էին. առավել կատարելագործված և առավել վտանգավոր, որովհետև հիմնական կեղծիքները մինչև քվեատուփին մոտենալն էին տեղի ունեցել և ամենաճակատագրական, որովհետև այս ընտրությունների արդյունքները կարող են հանգեցնել հայրենիքի կորստյանը:

-Այս ընտրությունները ի՞նչ կփոխեն Հայաստանում՝ թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական իմաստով։

-Արտաքինով՝ ոչինչ: Հայաստանում Ազգային ժողովը երբեք արտաքին քաղաքականության մեջ որևէ դերակատարում, բացի պաշտոնական, արարողակարգային գործունեությունից՝ չի իրականացրել: Ներքինում՝ կլինեն փոփոխություններ: Եվ դա այն է, որ սա կլինի անվերապահորեն կառավարվող խորհրդարան: Գոնե՝ սկզբնական շրջանում:

-Գալով Արցախի թեմային. այս օրերին բազմաթիվ հայտարարություններ են հնչում, թե արցախյան հակամարտության կարգավորումը կախված է երկու կողմերի՝ ՀՀ-Ադրբեջան, փոխզիջումային որոշումներ կայացնելու պատրաստակամությունից։ Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը՝ Ձեր կարծիքով։

-Անհեթեթություն է: Նաև՝ նենգ խաբեություն: Միջազգային տգետ և այս տարածաշրջանով զբաղվող, բայց այս տարածաշրջանից ոչինչ չհասկացող արևմտյան կամ ոչ արևմտյան օտար և հայրենի դիվանագետների ստանդարտ, անգիր արած արտահայտություններին հավատալով՝ ոչ մի տեղ չենք հասնի: Արցախի հարցը, ցավոք, կարգավորում չունի: Այն կարող է «կարգավորվել» միայն երկու պարագայում. եթե Հայաստանը պարտվի և առհավետ վերանա քարտեզից որպես հայկական պետություն, և եթե Ադրբեջանը պարտվի և տրոհվի՝ մի քանի տասնամյակով կորցնելով հայկական հողերին հավակնելու կարողությունը: Ադրբեջանն այլևս հետաքրքված չէ միայն Արցախով: Այն ամբողջ Հայաստանն է ուզում. նախ՝ ազատագրված տարածքներ, ապա՝ նախկին ԼՂԻՄ, ապա՝ Զանգեզուր և այնուհետև՝ իհարկե, այսպես կոչված և կեղծ՝ «Էրիվանի խանությունը»: Այս հերթականությամբ, կամ՝ ինչպես որ հաջողվի: Քանի դեռ Հայաստանում հեքիաթներով են սնվում՝ իբրև թե հնարավոր է կարգավորում, կամ խաղաղություն մի էթնիկ տարրի հետ, որ դարեր շարունակ ոչնչացրել է հայերին և աստիճանաբար գրավել նրա հայրենիքը, Հայաստանը մնալու է կործանման եզրին: Իսկ «փոխզիջումների» մասին խոսում են միայն Երևանում: Արտաբերեք այդ բառը Բաքվում, և ձեզ կբզկտեն: Իրենց անսասան պատկերացմամբ՝ զիջել պարտավոր է միայն Հայաստանը: Եվ հետո՝ լավ մտածենք. ի՞նչ ունեն զիջելու հայերը: Ինչ կարելի էր և չէր կարելի զիջել՝ հայերը զիջել են: Մնացել է մի քանի թիզ հող՝ ներառյալ այն «ռազմավարական նշանակություն չունեցող», իսկ երբեմն էլ՝ որպես «անվտանգության գոտի» ծառայող ազատագրված տարածքները, որ ըստ Ազգերի լիգայի որոշման՝ Հայաստանի Հանրապետության մաս են, բայց որոնք իննսունականների սկզբներին Հայաստանում տգիտորեն գրավված սկսեցին համարել: Դրանք դեպի Երևան տանող դարպասներն են, այդ մասին հարյուրավոր անգամներ ենք խոսել: Փոխզիջումների հնարավորության մասին չմեռնող սուտն արդեն սրտխառնոց է առաջացնում:

-Ըստ Ձեզ՝ արդյոք չպե՞տք է նախ Արցախը վերադարձնել բանակցային սեղան, ապա նոր՝ խոսել փոխզիջումային որոշումների մասին։ Դա հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում։

-Ո՛չ: Ժամանակին մեծ սխալ գործվեց՝ Արցախին զրկելով բանակցային կողմ լինելուց: Սակայն հիմա դրա անհրաժեշտությունն անգամ անցել է: Արցախը փաստացի Հայաստանի մաս է: Հայաստանը պետք է իր սեփական մոտեցումը փոխի խնդրին, հակառակ պարագայում՝ երկու, երեք, տաս հավելյալ հայկական պսևդոպետություններ էլ որ ստեղծենք և նստեցնենք բանակցային սեղանի շուրջ՝ ոչինչ չի փոխվի: Քանի դեռ Հայաստանը պարտվողական գիծ է որդեգրել և միակողմանիորեն խոսում է «փոխզիջումներից»՝ ոչինչ չի փրկի: Բացի այդ՝ դրանով ոչ ոքի չենք խաբում՝ բացի մեզնից: Արցախի անկախության կեղծ հաշվարկը սպառել է իրեն: Այն ոչինչ չի տվել և անցյալ ապրիլը լավագույն ժամանակն էր Արցախը պաշտոնապես մտցնելու ՀՀ կազմ: Արցախը Հայաստանի փաստացի մարզ է և պետք է այն հռչակել նաև իրավական առումով մարզ: Մեր այդ երկրամասի անկախության ճանաչման ինքնանպատակ և կույր մոլուցքը այս նոր շրջանում այլևս խիստ վտանգավոր է դարձել:

-Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ի՞նչ ազդեցություն կունենան արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

-Այսպիսի խորհրդարանով և այսպիսի Սահմանադրությամբ, որտեղ դրույթ կա, որ խորհրդարանը կարող է տարածքային հարցեր վճռել՝ ես ազգային աղետի ուրվագծեր եմ տեսնում: Հուսով եմ, որ սա խիստ վատատեսական և անիրականանալի վախ է:

-Ի՞նչ եք կարծում՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը կփոխվի՞ ԱԺ ընտրություններից հետո՝ կկարծրանա՞ թե ավելի զիջողական կդառնա։

-Չգիտեմ: Հայաստանը անչափ անկանխատեսելի երկիր է՝ բանանային հանրապետությանը հատուկ բոլոր գծերով, որ հաստատուն քայլերով գնում է դեպի ինքնաոչնչացում: Աղքատ և թշվառ տնտեսություն ու բարոյահոգաբանական չափազանց վատ մթնոլորտ ունեցող երկրում, որտեղ մեկ-երկու հոգի են որոշում կայացնում՝ անհնար է քաղաքական ճշգրիտ կռահումներ անել: Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ այլևս անգամ նախորդի պես վատ Ազգային ժողով չկա: Կա այլ ատյանների որոշումները կնքող և վավերացնող մի մարմին, որ խորհրդային կոմունիզմի ամենաընդգծված ավանդույթներով վավերացնելու է առանձին այս կամ այն անձի կողմից երկրի կառավարումը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

դիտվել է 2306 անգամ
 
Լրահոս
23 Փետ
Եվրոպայի լիգա. օրվա արդյունքները և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած թիմերը (տեսանյութ)«Արսենալ»-ը պարտվեց, սակայն դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)Ամենադաժան մարդասպաններն ու մոլագարները և նրանց կյանքի պատմությունները 150 հազար դոլարանոց ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին է (ֆոտո)Գիտնականները պարզել են ինչպիսի աղջիկներ են ավելի հաճախ սեքսին համաձայնում Մաշտոցի պողոտան՝ 1907 թվականին (ֆոտո) Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները «Կարմիր խնձոր». կուսությունը կորցնելու մասին միֆ, որից պետք է մեկընդմիշտ ազատվել «Սա խայտառակություն ա ու ամոթ»Իրավապահները ստուգում են Նովոռոսիյսկի հիվանդանոցի միջանցքում լքված հիվանդի մասին զեկույցները Դեպի եվրատեսիլ. ուղիղ միացում«Արսենալ»-ի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Էդվարդ Նալբանդյան «Արսենալ». իսկ ինչու՞ «էմիրեյթս» Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ- ների փետրվարի 21-ի ամփոփագիրը Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Այն, ինչ բժիշկները գտան այս կնոջ ականջում, ուղղակի սարսափելի էր. ինչպե՞ս էր դա հայտնվել այնտեղ (տեսանյութ՝ մեծերի համար)Ինչպես է Ժաննա Բուտուլյանն արաբական պարում (տեսանյութ)Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Instagram-ում նոր կուռք է հայտնվել. անթերի կազմվածքով գեղեցկուհի (լուսանկարներ) «Գանձասար-Կապան»-ը ոչ ոքի է խաղացել «Ուրալ»-ի հետ Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում «Ալաշկերտ»-ի նորեկի գեղեցիկ գոլերը՝ «Ամկար»-ում (տեսանյութ) Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում. Արմեն Սարգսյան Հասարակությունը հաղթեց. «Քարերի սիմֆոնիայի» մոտ տեղի ունեցող շինարարությունը դադարեցվել էԲաքուն չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ սկզբունքային մոտեցումըՄադագասկարի նախագահը հոկտեմբերի կայցելի ՀայաստանՍտամբուլում Դաթոյի սպանությունը կարող է պատվիրած լինել Զապը. Crime RussiaԱղջիկների՝ կուսությունը կորցնելու միջին տարիքն աշխարհի տարբեր երկրներում «Ռեալ»-ը առանց Ռոնալդուի չի պարտվում 18 անընդմեջ (տեսանյութ)Տղան նկարում էր իր ընկերուհուն վեյկբորդ քշելից․ Այն, ինչ տեղի ունեցավ վայրկյաններ անց, իսկական հրաշք է (տեսանյութ) Յանա Եգորյանը ուժերը փորձել է սնոուբորդում (տեսանյութ)Կարեն Խաչանովը քառորդ եզրափակչում էՍերժ Սարգսյանն այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն (լուսանկարներ)Օլիմպիական խաղեր Գերմանիայի հավաքականը ոսկե մեդալների քանակով անձնական ռեկորդ սահմանեցՖլորիդայում տղամարդը ձեռքով կերակրում է ահռելի չափերի հասնող ձկանը (տեսանյութ)Ահա թե ինչ է տեղի ունենում ձեր ուղեբեռի հետ, երբ դուք նստում եք ինքնաթիռ (տեսանյութ)Չինաստանում թաղման ժամանակ ստրիպտիզը կարգելվի (տեսանյութ)«Նայիր աչքերին ու սիրտը կտեսնես, եթե մաքուր ես» Մոսկվայի կենդանաբանական այգում սովորեցնում են՝ ինչպես ճիշտ գրկել պանդաներին (տեսանյութ)Ոտքդ զգույշ դիր գետնին. Ալավերդու մայթերի ոդիսականը Փայտե տաղավարը կառուցվում է «Քարերի Սիմֆոնիա»-ից 12 մետր հեռավորության վրա. նոր մանրամասներԲա մի հատ բերեք՝ տեսնենք էդ պլանը ո՞նց եք հաստատել․ վարչապետը՝ փոխնախարարին (տեսանյութ)Փոստանջյանը բողոք-դիմում է ուղարկել Սվիտալսկուն, Միլսին և այլ պաշտոնյաներիԱմուսինը սպանել է Playboy-ի աստղ կնոջը, այնուհետև նետվել տանիքից ՍԱՊԾ-ն պարզաբանել է` ինչպես են սև ճանճի թրթուրները հայտնվել Lutik-ի վարունգի մեջ (լուսանկարներ)
Ամենադիտված
Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներիցՎաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)Ադրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր Թուրքը դու ես, արա՛. դատախազը՝ Պավել Մանուկյանին (տեսանյութ)«Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխայինԱրտակարգ դեպք Երևանում. «Ռոմանոյի» փոխդեկանը տարօրինակ առաջարկութուններ է արել ուսանողուհուն և ծեծի ենթարկվելԶինված հարձակում ՎՏԲ բանկի վրա. թարմացվածՕլիմպիական խաղերում ելույթի ժամանակ մարզուհու կուրծքը բացվել է (տեսանյութ)
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացել«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք Սարսափելի դեպք. Մետրոյի վագոնը թռցրել է կնոջ գլուխը
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը