Մահացել է J. Geils Band ռոք խմբի ղեկավար Ուորեն Ջեյլս-Կրտսերը

2017-04-12 13:17:19

J. Geils Band ամերիկյան ռոք խմբի կիթառահար եւ հիմնադիր Ուորեն Ջեյլս-Կրտսերը, որը հայտնի է Ջ.Ջեյլս կեղծանվամբ, մահացել է 71 տարեկան հասակում: Երաժշտին մեռած են գտել Մասաչուսեթի նահանգի Գրոթոն քաղաքի իր տանը, ինչի մասին ապրիլի 12-ին հայտնել է Rolling Stone-ը:

Ոստիկանության աշխատակիցների հայտարարության համաձայն, նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ Ջեյլսը մահացել է բնական պատճառներով:

J. Geils Band խումբը Ջեյլսի կողմից հիմնվել է 1967 թվականին: Խումբը թողարկել է այնպիսի հիթեր, ինչպիսին են՝ Love Stinks-ը, Centerfold-ը, Must of Got Lost-ը եւ Freeze-Frame-ը: J. Geils Band-ի դիսկոդարանում կա 11 ալբոմ: You՚re Gettin՚ Even While I՚m Gettin՚ Odd խորագրով վերջին սկավառակը թողարկվել է 1984 թվականին:

J. Geils Band-ը կազմացրվել է 1985 թվականին, ինչից հետո մի քանի անգամ վերամիավորվել է առանձին համերգների համար: Խումբն իր գործունեությունը վերսկսել է 2009 թվականին:

Դիտվել է 89 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը