Ինքնախաբեության «զոհը»
АналитическийՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն, իր տված հարցազրույցներից մեկում անդրադառնալով Հայաստանում հետընտրական պրոցեսների բացակայության թեմային, հայտարարել է, թե հանգիստ հետընտրական իրավիճակը վկայում է, որ հանրությունը վստահում է ընտրությունների արդյունքներին՝ հավելելով, թե ժողովուրդը գիտի, որ իր քվեն՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ամրագրված իր ձայնը, տեղ է հասել։ Երկարատև և մանրակրկիտ քննարկումների միջոցով ձեռք բերված իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսի պայմաններում ընդունված Ընտրական օրենսգիրքը անվստահության, կասկածների տեղիք չի տալիս՝ ուղղակի տեղ չի թողնում լցոնումների:
Այն, որ 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները ոչնչով չէին տարբերովում նախորդ ընտրություններից ու նույնիսկ շատ առումներով է՛լ ավելի արատավոր էին, քան՝ նախկիններն, այժմ դժվար թե գտնվի մեկն, ով կկարողանա հերքել սույն իրողությունը: Ավելին՝ այնքան փող ու կաշառք, որքան այս ընտրություններին էր պտտվում, երևիթե երբեք չի եղել, ու նոր Ընտրական օրնեսգրքի գլխավոր հմայքներից մեկն էլ այն էր, որ ստեղծվել էր օրենսդրական լիարժեք հիմք՝ փողը դարձնելու որպես հիմնական քաղաքական գործոն Հայաստանում. ռեյտինգային ընտրակարգն, ըստ էության, հենց դրա համար էր ներդրված, ինչը, պետք է նկատել, կոնկրետ արդյունքներ, այնուամենայնիվ, տվեց:
Ասել կուզի՝ Նիկոյանի դիտարկումը, թե ընտրությունները անցել են առանց որևիցե խախտման կամ լիարժեքորեն արտացոլում են՝ հասարակական տրամադրությունները սին են ու դատարկ. ներդրված մեխանիզմները չէին կարող տեղ թողնել ազատ կամարտահայտման, ու, ի գիտություն Նիկոյանի, կաշառատվությունը շատ ավելի վատ երևույթ է, քան ասենք լցոնումները, քանի որ այդ ճանապարհով ժողովրդին են ակամա մասնակից դարձնում կեղծարարությանը: Իսկ ինչ վերաբերում է հետընտրական գործընթացների բացակայությանն, ապա դրա պատճառը ոչ թե ընտրությունների իդեալականությունն է, այլ հասարակության կշռադատվածությունը. մարդիկ չեն ցանկանում պետականությունը փորձության ենթարկել մի պարագայում, երբ դրանից օգուտ չի լինելու:
Այնպես որ, Նիկոյանի համախոհները պետք է ոչ թե գլուխ գովեն, թե ամեն բան իդեալական է Հայաստանում, այլ՝ խոնարհվեն հասարակության առաջ ու փորձեն ինքնամաքրվել. նամուսն էլ է լավ բան...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ