ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Կասկածների փարատման միակ տարբերակը

Հասարակություն

Նաիրիտցիների համակարգող խումբը թվով երրորդ բաց նամակն է ուղղել ռուսաստանաբնակ գործարար, «Նաիրիտ»-ի խոշոր պարտատերերից մեկին՝ «Տաշիր» խմբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանին: 

  • Նշենք, որ փետրվարի 14-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայցի հիման վրա Նաիրիտ գործարանը սնանկ հայտարարելուց հետո պարտատերերի առաջին ժողովը: Դատարանում գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտարարեց, որ «Նաիրիտ»-ի առողջացման ծրագիր չի ներկայացվել, և այն շուտով կլուծարվի: Փետրվարի 17-ի որոշմամբ՝ ընկերության նկատմամբ սկսվեց լուծարման վարույթ։

Այնինչ, Սամվել Կարապետյանը, պատասխանելով նաիրիտցիների նամակին, պնդել էր, որ չի խոչընդոտի գործարանի առողջացմանը, ավելին՝ կփորձի ինչ-որ կերպ աջակցել դրան: Ի դեպ՝ հենց ՀԷՑ-ի հայցի հիման վրա դատարանը սնանկ ճանաչեց գործարանը: ՀԷՑ-ի նկատմամբ «Նաիրիտ»-ի պարտքի չափը կազմում է 1,2 մլրդ դրամ: Ինչևէ: Նաիրիտցիները հույսով, որ Կարապետյանը որևէ կերպ կաջակցի իրենց ու կդադարեցնի գործարանի լուծարման գործընթացը, մարտին թվով երրորդ բաց նամակով դիմեցին վերջինիս: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում գործարանի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը տեղեկացրեց, որ դեռ պատասխան չեն ստացել և, անկեղծ ասած, հույս էլ չունեն որևէ պատասխան ստանալու, իսկ ժամանակն արագ անցնում է: 

Համակարգող խմբի անդամները զարմանքով փաստում են, թե ինչու Ս. Կարապետյանը, լինելով հաջողակ գործարար և լավ ծանոթ լինելով, թե «Նաիրիտ»-ը ինչ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում, նման դիրքորոշում է ցուցաբերում և «իրեն անտեղյակի տեղ դնում»:

«Իր միակ հիմնավորումն այն է, որ ինքը չի սկսել «Նաիրիտի» սնանկության գործընթացը: Հասկացանք, դա բոլորն էլ գիտեն, բայց նաև բոլորը գիտեն, որ իր ժամանակ և իր սեփականությունը համարվող ցանցի տնօրինության պահանջով է դատի օրը փոխվել և սնանկության գործը սկսվել: Ինչքան էլ փորձի ասել, որ ինքը կապ չունի այսօրվա «Նաիրիտ»-ի սնանկության գործընթացի հետ, միևնույնն է՝ ոչ ոք չի հավատա: Միակ ձևը այդ կասկածների փարատման՝ մեր գրություն մեջ նշված խորհրդով հարցի կարգավորումն է: Դրա համար շատ քիչ ժամանակ է մնացել»,- մեզ հետ զրույցում նշում են նրանք: 

  • Ըստ համակարգող խմբի փոխանցած տվյալների՝ սնանկության կառավարիչը (այսօր գույքի օտարումը ժամանակավոր դադարեցված է) ամեն ինչ անում է՝ գույքի վաճառքը արագացնելու համար: 

Ի դեպ՝ «Տաշիր» խմբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանը Bloomberg գործակալության կողմից ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, որում 500 անուն է ընդգրկված։ Կարապետյանը զբաղեցնում է 394-րդ հորիզոնականը, նրա կարողությունը կազմում է 4.36 միլիարդ դոլար։ Ավելորդ չենք համարում նշել, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սամվել Կարապետյանին առաջարկվել է գնել «Պանարմենիան մեդիա գրուպը, որում ընդգրկված լրատվամիջոցները ֆինանսական խնդիրներ ունեն և տնտեսապես շահավետ չեն: 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված