ՊԵԿ-ի նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՏնտեսությունՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ապրիլի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը' Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը՝ կողմերը քննարկել են ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, դիտարկել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ հետագայում նույնպես պահպանելով կառուցողական և գործնական մոտեցումը: