Սամվել Սանամյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից

2017-04-12 17:33:35

Սամվել Սանամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Սանամյանն ազատվել է իր դիմումի համաձայն:

Սանամյանը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով Կոտայքի մարզում ՀՀԿ-ից ստացել է ամենաշատ ձայնը:

Նա ՀՀ վարչապետի խորհրդական էր նշանակվել ընթացիկ տարվա փետրվարի 17-ից:

Դիտվել է 829 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը