«Փաստ». Ջրառատի գործը սառեցնո՞ւմ են
Армянская пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպման օրը և դրանից հետո տեղի ունեցած կրակոցներով զուգորդված միջադեպերի առթիվ քրգործը առաջ չի գնում: Չնայած մոտ մեկ ամիս է անցել, մինչ այժմ տուժածի ու վկաների հետ քննչական գործողություններ չեն կատարվել:
Այս մասին «Փաստը» տեղեկացավ ՕՐՕ–ի կողմնակիցների պաշտպան Կարեն Մեջլումյանից: Նշենք, որ գործով տուժող է ճանաչվել միայն 17–ամյա Արայիկ Մելքոնյանը, ով ՕՐՕ–ի կողմնակից Հակոբ Մելքոնյանի բարեկամներից է: Չնայած Հակոբ Մելքոնյանի վրա ավտոմատով կրակած անձը կալանավորվել է, հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մելքոնյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել:
Նախընտրական հանդիպման օրը իր ատրճանակից կրակած Լևոն Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանն այս գործով ևս վկա է: Մամուլում գրվել է, որ վերջերս Լևոն Երանոսյանը հարցաքննվել է այդ գործով»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: