ԱՄՆ-ը որսացել է քիմիական գրոհի նախապատրաստումը քննարկող սիրիացի զինվորականների խոսակցությունը. CNN
ԱշխարհԱմերիկյան հետախուզությունը որսացել է այն խոսակցությունները, որոնց ընթացքում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչները եւ քիմիական զենքի բնագավառի փորձագետները քննարկել են Սիրիայի Իդլիբի նահանգում զարին գազի կիրառմամբ գրոհի նախապատրաստումը: Այս պնդմամբ հանդես է եկել CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի իշխանական կառույ ցների՝ անունները չհայտնած աղբյուրներ:
Հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն՝ որսված տվյալներն այն հետախուզական տեղեկատվության վիթխարի զանգվածի մի մասն են, որը Միացյալ Նահանգները հավաքում է այնպիսի երկրներում, ինչիսիք են Սիրիան եւ Իրաքը: CNN-ը չի նշում հայտնաբերված հաղորդակցուղիների մանրամասները:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ Վաշինգտոնը պատրաստվող գրոհի մասին նախօրոք չի իմացել, քանի որ, նկատի առնելով հավաքվող տեղեկատվության մեծ ծավալը, այն հաճախ մնում է չմշակված:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի պաշտոնատար անձինք, իրենք «կասկած չունեն», որ քիմիական զենքի օգտագործման համար պատասխանատվություն են կրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկման ներքո գտնվող ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AP