Մայիսի 1-ից համայնքներում կստեղծվեն անասնաբույժի հաստիքներ
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով մայիսի 1-ից ՀՀ բոլոր համայնքներում ստեղծվելու են անասնաբույժի հաստիքներ: Հաշվի առնելով ներկա շրջանում կենդանիների հնարավոր վարակների և հիվանդությունների ռիսկայնությունը, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների բուժ-կանխարգելիչ միջոցառումների և կենդանիների վարակիչ հիվանդ ությունների նկատմամբ պետական օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը' վարչապետը տվեց հանձնարարականներ:
ՀՀ գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարվեց 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ սույն թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համայնքներում անասնաբույժի հաստիքներ սահմանելու և արյունառման, պատվաստումների աշխատանքներ իրականացնող շարժական խմբեր ստեղծելու վերաբերյալ:
«Մենք պետք է ստեղծենք բազային համակարգ: Ինչպե՞ս վակցինացման ոլորտը տվեցինք մասնավոր կառավարման, այժմ պետք է մտածենք վերը նշված ոլորտը ևս կազմակերպելու մասին»,- ասաց Կարեն Կարապետյանը: