00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պուտինը հույս ունի. ԻՊ ահաբեկիչների վերջը շուտով կտանՌուսաստանը հիմա էլ ուզում է երկխոսել Ուկրաինայի հետ Համացանցում են հայտնվել 100 մարդու սպանության մեջ մեղադրվող հայ տաքսիստի ձերբակալման կադրերը (տեսանյութ)Մեսսին դեղահաբ է օգտագործել խաղի ժամանակ (տեսանյութ)Ալիևը ժամանեց ԹուրքիաԾանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիրՀայաստանը գտնվում է կարևոր փոփոխությունների շրջափուլում. Սերժ Սարգսյան (լուսանկարներ)Ինչ խնդիրներ ունեն պաշտոնյաները. վարչապետը թվում է դրանքՀՅԴ-ն՝ Լևոն Հայրապետյանի մասինԹուրքիայում ուսուցիչը աշակերտին ծեծել է «դ» տառը գրել չկարողանալու համար (տեսանյութ)

Միայն երկու գործարքով «Նաիրիտ» գործարանից 45 մլն դոլար են յուրացրել (տեսանյութ)

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է քննվել «Նաիրիտ» գործարանի 18 աշխատակցի գործը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ: 

  • Նշենք՝ գործարանի նախկին աշխատակիցները դատի են տվել «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին՝ պահանջելով չեղյալ համարել աշխատավարձերի ստացման համար ստորագրված պայմանագրի 2-րդ կետը, ըստ որի՝ նրանք հրաժարվում են աշխատավարձերի ուշացման տույժ-տուգանքներից: Նաիրիտցիները դա համարում են ստորացուցիչ պայմանագիր, քանի որ ստիպված են եղել ստորագրել՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական վատ վիճակը: 

Ի դեպ՝ նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Սարգսյանը, եթե դատավորը շարունակի կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել գործի նկատմամբ, իրենք բացարկ կհայտնեն: Այսօր դատավորի նման աշխատելաոճը շարունակվեց, ինչի արդյունքում հայցվորները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին, որը, սակայն, մերժվեց։ Նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը, չնայած մերժմանը, կարծում է, որ սրանից հետո դատավորն ավելի զուսպ կլինի և գործի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չի ցուցաբերի։ 

Դատական նիստից հետո գործարանի աշխատակիցները գնացին ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատախազ Արթուր Դավթյանին դիմում հանձնելու համար: Նրանք դիմումի մեջ նշել են, որ պաշտոնատար անձանց թողտվությամբ կատարվել են խոշոր չափի չարաշահումներ, ուստի խնդրում են դատախազին՝ դիմումն ընդունել որպես հայտարարություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ՝ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: Գործարանի համակարգող խմբի անդամները ԼՈւՐԵՐ.com-ին տրամադրել են դիմումի ամբողջական տարբերակը: 


ՀՀ գլխավոր դատախազ
Պրն․ Արթուր Դավթյանին
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի
նախկին աշխատակիցներից

ԴԻՄՈՒՄ

Ձեզ են դիմում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվի անդամները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն այսօր գտնվում է սնանկության գործընթացում, իսկ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չի կատարում Նաիրիտի վերագործարկման ու առողջացման հարցում, ինչն իր հերթին նշանակում է՝ որևէ հույս չկա, որ Նաիրիտը կաշխատի, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության որոշ պաշտոնատար անձանց թողտվությամբ կատարել է խոշոր չափի չարաշահումներ, ուստի խնդրում ենք Ձեզ մեր դիմումն ընդունել որպես հայտարարություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

Այսպես, օրինակ՝ 2009թ․ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության համաձայնությամբ շուրջ 10 մլն. դոլար վարկային միջոցներով ձեռք բերել Միջպետբանկում գրավադրված «Մեգատեքս» ընկերության բաժնետոմսերը ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահեստային տարածքների ընդլայնման և արտադրվող արտադրանքի պահեստավորման համար» հիմնավորմամբ:

Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ կառավարության համապատասխան ներկայացուցիչը, ով հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ, տվել իր համաձայնությունը՝ լավ իմանալով, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում գտնվող պահեստային տարածքներում կարելի է պահեստավորել յուրաքանչյուր ամիս շուրջ 5000 տոննա արտադրանք, և այն, որ գործարանը յուրաքանչյուր ամիս կարող էր արտադրել առավելագույնը 1000 տոննա կաուչուկ:

Անհասկանալի է նաև այն, որ բաժնետոմսերի ձեռք բերումից շուրջ հինգ ամիս անց նույն բաժնետոմսերը գրավ են դրվում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ- ում, որի դիմաց ստացվում են ընդամենը 900 հազ. դոլլար գումար՝ աշխատավարձերի վճարման համար:

Գտնում ենք, որ միայն այս գործարքով կատարվել է գործարանի ֆինանսական միջոցների շուրջ 10 մլն դոլարի վատնում: Բացի այդ տեղեկացնում ենք Ձեզ, որ 2009թ․ առաջին կիսամյակում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ստացել է շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որը պետք է ուղղվեր գործարանի վերազինմանը, բայց անհասկանալի պատճառով ուղղվել է բաժնետիրոջ և ինչ-որ դանիական ֆինանսական ընկերության պարտքի մարմանը:

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ 2009 թ․ մայիս ամսին Նաիրիտ գործարանում եղավ խոշոր վթար, ինչի պատճառով եղան մարդկային զոհեր: Գտնում ենք, եթե այդ վարկային միջոցներն ուղղվեին ըստ նպատակի՝ գործարանի վերազինմանը, ապա վթարը և մարդկային զոհերը չէին լինի: Եվ այս ամենը կատարվել է ՀՀ կառավարության թողտվության կամ էլ հովանավորչության ներքո: Նմանատիպ չարաշահումներ «Նաիրիտ»՞ գործարանում եղել են շատ անգամներ, որոնց մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Մենք գտնում ենք, որ գործարանը հայտնվել է այս իրավիճակում հենց այդ չարաշահումների պատճառով:

Հաշվի առնելով վերագրյալը՝ խնդրում և պահանջում ենք մեր այս դիմումն ընդունել որպես հայտարարություն և համարել հիմք քրեական գործ բացելու և մեղավորներից գումարները գանձելու համար, որի արդյունքում այդ միջոցները կարող են ուղղվել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին ներկայացված Նաիրիտ գործարանի վերագործարկման ծրագրի կատարմանը։

Հարգանքներով՝
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներ

Քրիստինա Աղալարյան


 

դիտվել է 2385 անգամ

Լրահոս
20 Հոկ
Քարդաշյանը պատրաստվում է հելոուինին Բեյոնսեն երկրպագուներին նորից ցնցել է իր շքեղ տեսքով (լուսանկարներ)Պուտինը հույս ունի. ԻՊ ահաբեկիչների վերջը շուտով կտանՌուսաստանը հիմա էլ ուզում է երկխոսել Ուկրաինայի հետ Համացանցում են հայտնվել 100 մարդու սպանության մեջ մեղադրվող հայ տաքսիստի ձերբակալման կադրերը (տեսանյութ)Մեսսին դեղահաբ է օգտագործել խաղի ժամանակ (տեսանյութ)Ալիևը ժամանեց ԹուրքիաԾանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիրՀայաստանը գտնվում է կարևոր փոփոխությունների շրջափուլում. Սերժ Սարգսյան (լուսանկարներ)«Վարդար»-ը պարտվել է խոշոր հաշվովԻնչ խնդիրներ ունեն պաշտոնյաները. վարչապետը թվում է դրանքԿանխվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի զորակոչը. ՀՔԱՎՌուսաստանում ձերբակալել են ՀՀ դեսպանատան աշխատակցուհուՀՅԴ-ն՝ Լևոն Հայրապետյանի մասինՄայա Պողոսյանը նմանակում է Նազենի Հովհաննիսյանի՞նԹուրքիայում ուսուցիչը աշակերտին ծեծել է «դ» տառը գրել չկարողանալու համար (տեսանյութ)Կազմ-պատրաստ սպասում ենք «Քարավան 1915» ֆիլմը թուրք դերասանուհին խաղաղության ուղերձ է համարումՊուտինը կրճատել է նախագահի աշխատավարձը Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների. ՇարմազանովԷրդողանն օգնություն է խնդրումԿադրային փոփոխություններ՝ ոստիկանությունումԱրամ Ա-ն` ՄԻԵԴ-ի մերժման մասին102-րդ ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են անցկացնում «Ալագյազ» զորավարժարանումԲագրատյանն՝ ընդդեմ հոգևորականների100 հազար քուրդ լքել է ՔիրքուքըLive. Շարմազանովն ամփոփում է ՀՀԿ ԳՄ նիստըՄերկելն՝ ընդդեմ ԹուրքիայիՀայաստանում ՌԴ դեսպանը այցելել է Կառավարություն Արմեն Ջիգարխանյանի առաջին կինը՝ դերասանի «խաղերի» մասինԹուրքիան և Իրանը պատրաստվում են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներովԱվելի քան 120 մլն դոլարի ներդրումԱմեն ինչ անելու ենք լավ արդյունքի համար. Տիգրան Բարսեղյանը՝ Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի մասինՆորից զոհ՝ սահմանինԻրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումըՊաղեստինյան կառավարությունը պետք է հայտարարի Իսրայելի ճանաչման մասին. Թրամփի ներկայացուցիչՊՆ օրենքի նախագիծը՝ ուսանողական պայքարի պատճառ (լուսանկարներ)Մոուրինյուն՝ «Բենֆիկա»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասինԹուրքիան «ցանկացած պահի» կարող է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան Եվրոպան չի պաշտպանի Կատալոնիայի անկախությունը. Եվրախորհրդարանի ղեկավար Չեմպիոնների լիգա. շաբաթվա լավագույն գոլի հավակնորդները Ճարպակալումը հաղթահարելու արագ եղանակ է գտնվելՀՀԿ-ն «քցեց» իր քաղաքապետինSony-ի նոր ռոբոտը կարող է հետեւել տանը տիրոջ բացակայության ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է հայտնի գործարար և հասարակական գործիչ Օսման ԿավալանՆարեկ Սարգսյանը Նախագահին զեկուցել է իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստումՍամվել Ալեքսանյանի նոր մենաշնորհը...Բախումներ «Ռոմա»-ի երկրապագուների և ոստիկանների միջև (տեսանյութ)Գաել Անդոնյանը մասնակցել է «Օլիմպիկ-2»-ի խաղին
Ամենադիտված
Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)Համացանցում հայտնվել է մերկ ռուս աղջկա մահվան պահը ֆիքսած տեսանյութը «ՉԻ»․ Սերժ Սարգսյանին Սոչիում դիմավորողների մեջ է եղել հայտնի հեղինակություն ՌոբսոնըՀանդիպումն ավարտվեց ժպիտով (լուսանկարներ)Անունը դրեք «Դրսից եկած, հայերեն չխոսողների ձայնը». այս ի՞նչ է կատարվումՀերթական մերկ կինը՝ մոսկովյան փողոցում (տեսանյութ)Հայկական ֆուտբոլի հոգեհանգիստը...Սաուդյան Արաբիայի թագավորի հրամանը ցնցեց աշխարհըԱնի Երանյանի ու Խորեն Լևոնյանի կրքոտ համբույրը (տեսանյութ)Ուշագրավ մանրամասներ Մոսկվայի կենտրոնում 38-ամյա հայ տղամարդու սպանությունից (տեսանյութեր)
Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումԼիլի Մորտոն՝ առանց ներքնազգեստ (լուսանկար) «ՉԻ»․ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը համարվում է ոստիկանության անձնական օգտագործման «օրենքով գողը»Սկանդալային Անահիտ Հարությունյանը՝ ամբողջովին մերկ (լուսանկարներ) Հայաստանը հանձնվեց...Միհրան Հարությունյանը կնոջը գերշքեղ մեքենա է նվիրել (լուսանկար)
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը