«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Միայն երկու գործարքով «Նաիրիտ» գործարանից 45 մլն դոլար են յուրացրել (տեսանյութ)

Экономика

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է քննվել «Նաիրիտ» գործարանի 18 աշխատակցի գործը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ: 

  • Նշենք՝ գործարանի նախկին աշխատակիցները դատի են տվել «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին՝ պահանջելով չեղյալ համարել աշխատավարձերի ստացման համար ստորագրված պայմանագրի 2-րդ կետը, ըստ որի՝ նրանք հրաժարվում են աշխատավարձերի ուշացման տույժ-տուգանքներից: Նաիրիտցիները դա համարում են ստորացուցիչ պայմանագիր, քանի որ ստիպված են եղել ստորագրել՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական վատ վիճակը: 

Ի դեպ՝ նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Սարգսյանը, եթե դատավորը շարունակի կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել գործի նկատմամբ, իրենք բացարկ կհայտնեն: Այսօր դատավորի նման աշխատելաոճը շարունակվեց, ինչի արդյունքում հայցվորները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին, որը, սակայն, մերժվեց։ Նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը, չնայած մերժմանը, կարծում է, որ սրանից հետո դատավորն ավելի զուսպ կլինի և գործի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չի ցուցաբերի։ 

Դատական նիստից հետո գործարանի աշխատակիցները գնացին ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատախազ Արթուր Դավթյանին դիմում հանձնելու համար: Նրանք դիմումի մեջ նշել են, որ պաշտոնատար անձանց թողտվությամբ կատարվել են խոշոր չափի չարաշահումներ, ուստի խնդրում են դատախազին՝ դիմումն ընդունել որպես հայտարարություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ՝ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: Գործարանի համակարգող խմբի անդամները ԼՈւՐԵՐ.com-ին տրամադրել են դիմումի ամբողջական տարբերակը: 


ՀՀ գլխավոր դատախազ
Պրն․ Արթուր Դավթյանին
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի
նախկին աշխատակիցներից

ԴԻՄՈՒՄ

Ձեզ են դիմում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվի անդամները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն այսօր գտնվում է սնանկության գործընթացում, իսկ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չի կատարում Նաիրիտի վերագործարկման ու առողջացման հարցում, ինչն իր հերթին նշանակում է՝ որևէ հույս չկա, որ Նաիրիտը կաշխատի, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության որոշ պաշտոնատար անձանց թողտվությամբ կատարել է խոշոր չափի չարաշահումներ, ուստի խնդրում ենք Ձեզ մեր դիմումն ընդունել որպես հայտարարություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

Այսպես, օրինակ՝ 2009թ․ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության համաձայնությամբ շուրջ 10 մլն. դոլար վարկային միջոցներով ձեռք բերել Միջպետբանկում գրավադրված «Մեգատեքս» ընկերության բաժնետոմսերը ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահեստային տարածքների ընդլայնման և արտադրվող արտադրանքի պահեստավորման համար» հիմնավորմամբ:

Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ կառավարության համապատասխան ներկայացուցիչը, ով հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ, տվել իր համաձայնությունը՝ լավ իմանալով, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում գտնվող պահեստային տարածքներում կարելի է պահեստավորել յուրաքանչյուր ամիս շուրջ 5000 տոննա արտադրանք, և այն, որ գործարանը յուրաքանչյուր ամիս կարող էր արտադրել առավելագույնը 1000 տոննա կաուչուկ:

Անհասկանալի է նաև այն, որ բաժնետոմսերի ձեռք բերումից շուրջ հինգ ամիս անց նույն բաժնետոմսերը գրավ են դրվում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ- ում, որի դիմաց ստացվում են ընդամենը 900 հազ. դոլլար գումար՝ աշխատավարձերի վճարման համար:

Գտնում ենք, որ միայն այս գործարքով կատարվել է գործարանի ֆինանսական միջոցների շուրջ 10 մլն դոլարի վատնում: Բացի այդ տեղեկացնում ենք Ձեզ, որ 2009թ․ առաջին կիսամյակում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ստացել է շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որը պետք է ուղղվեր գործարանի վերազինմանը, բայց անհասկանալի պատճառով ուղղվել է բաժնետիրոջ և ինչ-որ դանիական ֆինանսական ընկերության պարտքի մարմանը:

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ 2009 թ․ մայիս ամսին Նաիրիտ գործարանում եղավ խոշոր վթար, ինչի պատճառով եղան մարդկային զոհեր: Գտնում ենք, եթե այդ վարկային միջոցներն ուղղվեին ըստ նպատակի՝ գործարանի վերազինմանը, ապա վթարը և մարդկային զոհերը չէին լինի: Եվ այս ամենը կատարվել է ՀՀ կառավարության թողտվության կամ էլ հովանավորչության ներքո: Նմանատիպ չարաշահումներ «Նաիրիտ»՞ գործարանում եղել են շատ անգամներ, որոնց մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Մենք գտնում ենք, որ գործարանը հայտնվել է այս իրավիճակում հենց այդ չարաշահումների պատճառով:

Հաշվի առնելով վերագրյալը՝ խնդրում և պահանջում ենք մեր այս դիմումն ընդունել որպես հայտարարություն և համարել հիմք քրեական գործ բացելու և մեղավորներից գումարները գանձելու համար, որի արդյունքում այդ միջոցները կարող են ուղղվել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին ներկայացված Նաիրիտ գործարանի վերագործարկման ծրագրի կատարմանը։

Հարգանքներով՝
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներ

Քրիստինա Աղալարյան


 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное