«Փաստ». Գագիկ Բեգլարյանը լքում է Հայաստանը

2017-04-15 07:16:13

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստի» ապրիլի 11–ի համարում տպագրել էինք «Խորհրդավոր ընթրիք. «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են երկու Կարեն Կարապետյանները և Գագիկ Բեգլարյանը» վերնագրով նյութը, որում մասնավորապես ասվում էր, որ «Տաշիրի» Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ փորձել է վարչապետին համոզել, որ Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության նոր կազմում:
Ամենայն հավանականությամբ վարչապետը մերժել է: «Փաստի» տվյալներով' Գագիկ Բեգլարյանը որոշել է հեռանալ Հայաստանից և բնակություն հաստատել Մոսկվայում: Աղբյուրի հավաստմամբ, նա պատրաստվում է Ռուսաստանի մայրաքաղաքում բացել իր բիզնեսները: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Երևանի իր բիզնեսը Բեգլարյանը կծախի, դժվար է ասել»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 9323 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը