«Փաստ». Վարչապետը Արցախ է մեկնել՝ ոչ ոքի տեղյակ չպահելով
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ոչ ոք չիմացավ, որ վարչապետը երեկ մեկնեց Արցախ
«Փաստի» հավաստի տվյալներով' երեկ, ոչ պաշտոնական այցով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը (առանց պաշտոնական հաղորդագրություն տարածելու) մեկնել է Արցախ: Թվում է, թե ոչ մի արտառոց բան չկա' սովորական այց է, սովորական լուր:
Բայց... վարչապետը Արցախ է մեկնել Քարվաճառի (Քելբաջար) ճանապարհով: Գեղարքունիքի տարածքով մեկնած Կարեն Կարապետյանի «շքախմբից» ոչ ոք այդ մասին տեղյակ չի պահել մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: Եվ, ընդհանրապես, բոլորն անակնկալի են եկել: Մեր տվյալներով' վարչապետը որոշել է այսուհետ սովորական դարձնել անակնկալ այցերը, ոչ ոքի տեղյակ չպահելով իր «մարշրուտի» մասին: Բանն այն է, որ նա ուզում է անձամբ իր աչքով տեսնել ճանապարհների վիճակը, տվյալ տարածքներում կատարված և ընթացիկ աշխատանքների որակն ու տեմպերը:
Միով բանիվ' ուզում է վերացնել աչքակապությունը:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: