«Փաստ». Լոքյանի՝ 80 հազար դոլար շահաբաժինը

2017-04-15 08:39:20

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի շահաբաժինը գերազանցում է 39 միլիոն դրամը: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Դավիթ Լոքյանի եկամուտները նախորդ տարի կազմել են 47 միլիոն 549 հազար դրամ և ստացվել 7 միլիոն 949 հազար դրամ տարեկան աշխատավարձից և երեք տարբեր ընկերություններից ստացված ընդհանուր 39 միլիոն 600 հազար դրամ արժեքով շահաբաժնից: Դրամական միջոցները կազմել են 4 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո:
Լոքյանի կինը՝ Գայանե Անանյանը, հայտարարագրել է 6 միլիոն դրամ փոխառություն և 6 միլիոն դրամ դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները կազմել են 16 միլիոն 636 հազար դրամ, որից 6 միլիոն 500 հազար դրամը շահաբաժինն է, 4 միլիոն 238 հազար դրամը՝ աշախատավարձ, իսկ 5 միլիոն 898 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտ»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 1772 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը