Աշխարհը ցնցված է Փհենյանի ռազմական շքերթով (լուսանկարներ, տեսանյութ)

2017-04-16 21:32:08

Ապրիլի 15-ին Հյուսիսային Կորեայում ռազմական շքերթի տեսքով նշել են երկրի առաջին առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարեդարձի օրը, աշխարհն անգամ սպասում էր, որ Փհենյանը կարող է նոր միջուկային փորձարկում անցկացնել այդ օրը:

Մոտ 200 օտարերկրյա լրագրողներ էին հավաքվել Փհենյանում՝ «Արեւի օր» կոչվող պետական գլխավոր տոնի նախօրեին։

Փհենյանը նախազգուշացրել է, որ կարող է ԱՄՆ-ին պատասխանել միջուկային հարձակումով՝ եթե Վաշինգտոնի կողմից ագրեսիայի ցանկացած նշան նկատի։

Նշենք, որ ինչպես ռազմական ցուցադրությունն, այնպես էլ պաշտոնական հայտարարությունները` ԱՄՆ-ին, Հարավային Կորեային ու Ճապոնիային ուղղված սպառնալիքների տեսքով, իսկական սառը ցնցուղ են դարձել հասարակության համար:

Դիտվել է 9474 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը