Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների փաթեթը ԵՄ հետ բանակցությունների առկախման պատճառ կարող է դառնալ. ԵԽ զեկուցող

2017-04-17 15:26:20

Եվրախորհրդարանի' Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները տխրեցնող է համարել երկրի ժողովրդավարների համար: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

«Անարդար ընտրական մթնոլորտում Թուրքիայի բնակչությունը փոքր տարբերությամբ աջակցություն ցուցաբերեց Էրդողանին անվերահսկելի լիազորություններ տվող, ավտորիտար համակարգին հարիր սահմանադրական փաթեթին: Սա Թուրքիայի բոլոր ժողովրդավարների համար ցավալի օր է: Ակնհայտ է, որ երկրի ուժերի տարանջատումը չհարգող, վերահսկման որևէ մեխանիզմ չունեցող սահմանադրությամբ երկիրը չի կարողանա միանալ Եվրամիությանը: Եթե փաթեթն առանց փոփոխության կիրառվի, ապա դա Եվրամիության հետ բանակցություններն առկախելու պատճառ կդառնա»,- հայտարարել է Փիրին:

Նա ընդգծել է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները ենթադրում են հեռացում եվրոպական արժեքներից: «Ես շարունակելու եմ լինել Թուրքիայում հանուն ժողովրդավարության և հիմնարար իրավունքների պայքարող ցանկացած անձի կողքին»,- նշել է նա:

Դիտվել է 226 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը