«Խոստումը» ֆիլմի թրեյլերը հասանելի է նաև հայերենով (տեսանյութ)
ՀասարակությունՀամացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի թրեյլերի հայերեն տարբերակը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին, իսկ հայաստանյան կինոթատրոններում ֆիլմը կսկսի ցուցադրվել ապրիլի 27-ից:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզենդը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք:
«Խոստումը» ֆիլմ նկարահանման ծախսերը հոգացել է ամրիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս՝ ուսումնասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի լուսաբանի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքն այդ ռազմաճակատում, և հարաբերությունների մեջ է տաղանդավոր Անայի հետ՝ Փարիզում սովորած հայ նկարչուհի: Մայքլի և Քրիսի միջև մրցակցություն է ընթանում Անային գրավելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում էլ ծավալվում է այս սիրային եռանկյունին: