Հանքաքարի տակ մնացած տղամարդու վիճակը ծանր է. մանրամասներ

2017-04-17 21:07:00

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում: Այսօր՝ ապրիլի 17-ին, 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ: Տուժածը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Էրեբունի ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Աղբալ Առաքելյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Նրա մոտ առկա է ողնաշարի կոտրվածք, թոքերի սալջարդ, ոտքի կոտրվածք ունի, ողնաշարը պետք է վիրահատել»,- նշեց նա՝ հավելելով, որ վիճակը ծանր կայուն է գնահատվում:

Սոնա Հարությունյան

 

Դիտվել է 1239 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը