Արգենտինայում երկրպագուին ցած են գցել տրիբունայից. նա մահացել է (տեսանյութ)

2017-04-18 17:17:02

Արգենտինայի առաջնությունում «Տելյարես»-ի և «Բելգրանո»-ի միջև հանդիպմանը երկրպագու է մահացել:

Դաշտի տերերի մի քանի երկրպագուները հարձակվել են տղայի վրա, վերջինս տրիբունայից ցած է ընկել:

Ստացած վնասվածքի արդյունքում երկրպագուն մահացել է հիվանդանոցում:

Տեղեկացվում էր, որ «Բելգրանո»-ի երկրպագուների նման պահվածքը տղայի`«Տելյարես»-ին նվիրված դաջվածքն է եղել:

Սակայն տղայի հայրը նշել է, որ իր որդին դաջվածք չի ունեցել:

«Հինգ տարի առաջ այդ նույն մարդիկ սպանել են իմ մյուս որդուն: Էմանուելը մարզադաշտում ճանաչել է սպանողներից մեկին, ով մյուս երկրպագուներին ստել է և ասել, թե որդիս «Տելյարես»-ին նվիրված դաջվածք ունի»,-սպանվածի հոր խոսքը մեջբերում է The Sun-ը:

Դիտվել է 1082 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը