Եգիպտացի հնագետները 6 մումիա են հայտնաբերել Լուքսորի 3500-ամյա դամբարանում (լուսանկարներ)
ԼուսանկարներԵգիպտացի հնագետները Լուքսոր քաղաքի հարևանությամբ հայտնարարել են մոտ 3500 տարեկան դամբարան՝ նախկինում անհայտ վեց նոր մումիայով: Գերեզմանը հայտնաբերվել է «Թագավորների հովիտ» անունով հայտնի տեղանքի մոտ գտնվող դամբարանադաշտում:
«Թագավորների հովիտը» ժայռոտ կիրճ է, որտեղ հնագույն ժամանակներում կառուցել են գերեզմանոցներ փարավոնների, նրանց հարազատների, նաև բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների համար: Ներկա պահին այստեղ հայտնաբերվել է արդեն 63 դամբարան: