Թուրքիայում արտակարգ դրությունը երեք ամսով երկարաձգվել է
ԹուրքիաԹուրքիայի Ազգային մեծ ժողովը ապրիլի 18-ի երեկոյան որոշում է կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արտակարգ դրության նոր երկարաձգումն ուժի մեջ է մտել ապրիլի 19-ից:
Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո' հուլիսի 20-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11-ին, ապա նաև հունվարի 3-ին երկարաձգվել էր 90-ական օրով:
Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով: