Արսեն Խոջոյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման

2017-04-19 14:47:22

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 18-ին ավարտվել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի դատավարությունը: Անցած տարվա ամռանը տեղի ունեցած անչափահաս աղջկա սպանության մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման:

Նշենք՝ գործով դատաքննությունը սկսվել էր մեկ ամիս առաջ: Մեղադրվող 25-ամյա Արսեն Խոջոյանի շահերը պաշտպանում էր հանրային պաշտպան Աննա Մեժլումյանը:

Վերջին խոսքում Արսեն Խոջոյանը ներողություն է խնդրել տուժող կողմից՝ նշելով, որ զղջում է կատարվածի համար: Տուժող կողմն էլ իր հերթին դատարանին հայտնել է, որ բողոք-պահանջ չունի ամբաստանյալից՝ խնդրելով, որ մեղմ պատիժ սահմանեն:

Հավելենք՝ Արսեն Խոջոյանը մեղադրվում է 2016թ. հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ, որի հետևանքով Բերդի բժշկական կենտրոն տեղափոխված անչափահաս աղջիկը մահացել էր: Հունիսի 25-ին Արսեն Խոջայանը ձերբակալվել է ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: 

Հիշեցնենք նաև՝ 2014 թվականի մարտի 7-ին Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից, ազատ արձակվել՝ ապրիլի 10-ին: Այս իրադարձությունից հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից:

 

Դիտվել է 1972 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը