00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մառնեուլի մոտ վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրելՎրաստանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը (թարմացված)Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը՝ իրեն «քաղաքական դիակ» անվանողներինՄեզ նսեմացրին. Սեյրան Օհանյան«Ժառանգություն»-ը համագումար է անում. ներկա են ՕՐՕ-ի առաջնորդները (լուսանկարներ)Պայթյուն Տափերական գյուղի մանկապարտեզումՕրվա խորհուրդըՍևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենամատչելի ու հրաշալի վայրերի ցանկում Կրակոցներ Երևանում. 26-ամյա երիտասարդը հրազենային վիրավորում է ստացելՈրդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքը

Մի բրնձի պատմություն (լուսանկարներ)

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Եղիազարյանն իր էջում «Ղարաբաղ» մակնշմամբ բրնձի տուփի լուսանկար հրապարակեց: Վերջինս զարմանք էր հայտնել՝ իսկապե՞ս, Արցախում բրի՞նձ են աճեցնում: Գրառմանը հետևեց Արցախի գյուղնախարարության աշխատակցի հերքումը՝ Արցախում բրինձ չեն աճեցնում:

Սակայն Արթուր Եղիազարյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նկարի հրապարակումն առանց հետևանքների չի մնացել: Իրեն է զանգահարել Քարոլինա անվամբ մի կին և տեղեկացրել, որ ինքն անձամբ է Արցախում բրինձ աճեցնում.

«Ձայնից ենթադրում եմ՝ սփյուռքահայ է: Շատ ուրախացա, երբ պարզվեց, որ կա մարդ, ով բրինձ է աճեցնում մեր հողի վրա: Ինչպես նշեց՝ քիչ քանակությամբ են արտադրել և սիմվոլիկ փաթեթավորել, Քարֆուրն էլ ընդառաջել է, քանի որ փոքրիկ խմբաքանակ է եղել ու վաճառք են իրականացրել»:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ այսօր Սննդի անվտանգության տեսչությունից գնացել են Քարֆուր՝ ստուգումների, տիկին Քարոլինային ևս կանչել են այնտեղ. «Նա նեղսրտած էր, որ ընկել է քաշքշուկի մեջ: Սերտիֆիկատ են ուզում, սակայն, երբ նոր է սկսած եղել արտադրանքը, համապատասխան պետական մարմնից ասել են՝ «քանի որ ներքին սպառման համար եք աճեցնում բրինձը, այսինքն՝ արտահանման խնդիր չկա, սերտիֆիկատ հարկավոր չէ»: Տիկին Քարոլինան գնացել է՝ պարզելու այս հարցերը: Բնական է՝ եթե սովորական տոպրակով փաթեթավորեր, ո՞վ էր առնելու...»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մարդը լավ գործ է ուզում անել, իսկ մենք պետք է փորձենք ամեն բան անել՝ մեր հայրենակցուհուն օգնելու համար:

«Մարդը չարչարվել է, ապրանք է ստեղծել իր ձեռքերով, որի համար չպետք է տուգանվի կամ պատժվի: Աջակցելուց բացի, այլ բան չպետք է լինի: Կարծում եմ՝ ճիշտ են նրա պատմածները. նա ուներ բոլոր փաստերը, այստեղ ստելու բան չկար: Նա ասաց՝ երբ հանդիպենք, ինքը փաստեր ցույց կտա՝ որտեղ է աճեցնում և ինչ քանակով»,- եզրափակեց Եղիազարյանը: 

Արցախյան բրնձի հետքերով պարզաբանում է ներկայացրել նաև ՍԱՊԾ խոսնակ Նվարդ Առաքելյանը: Վերջինս հայտնել է.

«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով Արցախի Հանրապետությունում աճեցված և «Քարֆուր» սուպերմարկետում վաճառվող բրնձի մասին սոցիալական կայքում տեղ գտած տեղեկությանը, դիտարկում է իրականացրել «Քարֆուր»-ում: Արդյունքում պարզվել է, որ Արցախում (Խերխան գյուղում) Real Yummy Bagels ընկերությունը, ըստ տնօրենի՝ Քարոլին Բաղումյանի հայտարարության, փորձնական աճեցրել է բրինձ՝ 28,5 կգ, փաթեթավորել և հանձնել այն վաճառքի՝ «Քարֆուր» և Սարյան փ. վրա գտնվող «Նոր Զովք» խանութներ: Փաթեթավորված բրնձի մակնշումը թերի է եղել՝ բացակայել է համապատասխանության նշանը, և ՍԱՊԾ-ն ժամանակավորպես կասեցրել է խմբաքանակի իրացումը՝ մինչև անհամապատասխանության վերացումը, միաժամանակ, տրամադրվել է մասնագիտական խորհդատվություն՝ այն կարճ ժամկետում շտկելու և իրացնելու նպատակով: Նշենք, որ ընկերությունը գրանցված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում»:

Սոնա Հարությունյան

դիտվել է 2045 անգամ

Լրահոս
25 Հուն
Մառնեուլի մոտ վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում Ռոնալդու vs Նոր Զելանդիա (տեսանյութ)Եվա Ռիվասը ցուցադրել է նիհարած մարմինը՝ առաջ և հետո արված լուսանկարներովՎրաստանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը (թարմացված)Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը՝ իրեն «քաղաքական դիակ» անվանողներինԱզատությո՛ւն քաղբանտարկյալներին. Արմեն ՄարտիրոսյանԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մեզ նսեմացրին. Սեյրան Օհանյան«Ժառանգություն»-ը համագումար է անում. ներկա են ՕՐՕ-ի առաջնորդները (լուսանկարներ)Պայթյուն Տափերական գյուղի մանկապարտեզումՆոր մանրամասներ Գառնիում տեղի ունեցած վթարիցԱստղագուշակ՝ հունիսի 25-ի համար Տեսանյութ. ադրբեջանցի երեխաները սովամահությունից փրկվելու համար Բաքվի աղբարկղերն են փորփրումՕրվա խորհուրդը47-ամյա Ջենիֆեր Լոպեսի թարմ ու սեքսուալ մարմինը (լուսանկարներ)Սևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենամատչելի ու հրաշալի վայրերի ցանկում Կրակոցներ Երևանում. 26-ամյա երիտասարդը հրազենային վիրավորում է ստացելՈրդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքըՄեքքայում ահաբեկչական փորձ է կանխվելԱրտահայտություններ, որոնք չկան ինքնաբավ և իմաստուն կնոջ բառապաշարումՏիմատիի նախանձելի հանգիստը (լուսանկարներ)Անգլիան մտնում է խաղի մեջ…Ամերիկուհի Ալիսիա Մոնտանոն 5 ամսական հղի լինելով մասնակցել է մրցավազքիԲարաք Օբամայի հանգիստը՝ ԲալիումՈղբերգական ավտովթար Հաղարծինում. Opel Zafira-ի 30-ամյա ուղևորը տեղում մահացել էԽոշոր ավտովթար Գառնի գյուղի սկզբնամասում. կա 4 վիրավորՄեքսիկայի և Պորտուգալիայի հավաքականները հաղթանակ տոնեցին (տեսանյութ) Այսօրվա պատահարի հետ կապված որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն ՀովհաննիսյանԱյս տարվա նորաձև լողազգեստները (լուսանկարներ)Ամենաբարձր ցուցանիշները եղել են օտար լեզուներից, ամենացածրը՝ ռուսաց լեզվից և ֆիզիկայից. միասնական քննությունների արդյունքներըՍեփական բացթողումը «ջրում» են Սևանի ջրերովՖրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետոԻնչպես է անցել Անահիտ Սիմոնյանի 30-ամյակի օրը. Tert.am Life (լուսանկարներ)Անառողջ երիտասարդների զորակոչը պետք է բացառվի. Վիգեն ՍարգսյանՆերդրումային առումով բավականին ռիկսային է մեր պետությունը. տնտեսագետՀրդեհ՝ Տափերականի մանկապարտեզումՀովհաննես Բաչկովը` Եվրոպայի չեմպիոն3 մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետՖուտբոլիստներին իրենց արտաքինով չեմ գնահատում. Վիկտորյա ԼոպիրյովաԱդրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցելՀալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվելՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը ԱՄն ում վարորդ է աշխատումՇվարցենեգերին Ֆրանսիայի նախագահի կինը դիմավորել է ջինսե տաբատովԻվանկա Թրամփին կհարցաքննենՏիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Իլհամ Ալիևի հայտարարությանըՄեմֆիս Դեպայի և Քուինսի Պրոմեսի երգի տեսահոլովակը«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակումՀՀ քաղաքացի՞ ես՝ ուրեմն 2000 դոլարի պարտք ունեսՊետությունը` հանուն արտոնյալների…
Ամենադիտված
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) «Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»