Ռուսաստանում Հայաստանի քաղաքացու են սպանել

2017-04-19 18:20:36

Ապրիլի 18-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Սամարայի մարզի Սիզրանսկի շրջանի Ժեմկովկա գյուղում հայտնաբերվել է Հայաստանի 34-ամյա քաղաքացու դիակ։

Տղամարդու մարմինը՝ պարանոցի եւ կրծքավանդակի շրջանում դանակից հասցված վնասվածքներով, հայտնաբերվել է իր վարձակալած սեփական տանը:

Ինչպես տեղեկանում ենք «Վոլգա նյուզ»-ից, սպանվածը ՌԴ քաղաքացիություն եւ մշտական աշխատանք չի ունեցել։ Նախկինում դատված է եղել ավազակային հարձակման համար։

Իրավապահ մարմինները պարզում են սպանության հանգամանքները։

Դիտվել է 7515 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը