«Ելք»-ը հնչեցրեց «Երևան դարձած իմ Էրեբունի»-ի երգը. Արամ Սարգսյանը հորդորեց մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին (լուսանկարներ, տեսանյութ)

2017-04-19 19:32:59

Այս պահին մեկնարկեց «ԵԼՔ» դաշինքի դրամահավաք-երեկոն, որը ուղղված է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին:

Միջոցառման մեկնարկը տրվեց «ԵԼՔ» դաշինքի անդամների «Էրեբունի-Երևան» հիմնի կատարմամբ: Այնուհետև իրենց ելույթներով հանդես եկան դաշինքի ներկայացուցիչները:

Իր խոսքը սկսելիս Արամ Սարգսյանը կատակեց՝ ասելով. «Երգը շատ լավն էր, ես առաջին անգամ էի լսում, կարող ենք ներկայացնել Եվրատեսիլում»:

Սոնա Հարությունյան

Լուսանկարները և տեսանյութը՝ ԼՈւՐԵՐ.com-ի.

 

Դիտվել է 1160 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը